Մամշիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Մամշիտ
ԵրկիրԻսրայել Իսրայել
Մակերես242 հեկտար, 514 հեկտար
Մամշիտ (Իսրայել)##
Մամշիտ (Իսրայել)

Մամշիտ (եբրայերեն՝ ממשית‎), նաբաթեական հին քաղաք Դիմոնայի մերձակայքում գտնվող Նեգև անապատում։ Քաղաքը Խնկի ճանապարհին ամենակարևորներից մեկն էր. վերջինս քարավանային ուղի էր Հարավային Արաբիայից դեպի Միջերկրական ծովի երկրներ, որով առաքվում էին ոչ միայն խունկ, մրտի և անուշահոտություններ, այլ նաև` ապրանքներ Հնդկաստանից տարանցիկ ճանապարհով այն ժամանակահատվածում, երբ հյուսիսային ճանապարհն արգելափակված էր ռազմական բախումների պատճառով։

Մամշիտը հիմնադրվել է մ.թ.ա. 1-ին դարում և բացի տարանցիկ կետից, ոռոգման համակարգի զարգացման շնորհիվ եղել է Նաբաթյան թագավորության գյուղատնտեսական կենտրոնը։

Քաղաքն արագորեն զարգացել է մինչև մ.թ.ա. 3-րդ դարի վերջերը, երբ Հնդկաստանի և Հռոմի միջև առևտուրը դադարել է այնքան բուռն լինել, ինչպես նախորդ դարերում։ Մամշիտի խնդիրներին ավելացել են նաև մի շարք խոշոր երկրաշարժեր։ Այն, ինչ մնացել էր ծաղկուն Մամշիտից, 634 թվականին նվաճել են արաբները, և քաղաքն ամայացել է։

2005 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ Մամշիտը, ինչպես և Իսրայելում Խնկի ճանապարհի ամբողջ հատվածը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Incense Route — Desert Cities in the Negev(անգլ.) на сайте ЮНЕСКО

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 1108
ռուս..անգլ..ֆր.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մամշիտ» հոդվածին։