Մալպիլսի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալպիլսի շրջան
Mālpils novads

Զինանշան

Մալպիլսի շրջանի զինանշանը
ԵրկիրԼատվիա Լատվիա
ԿարգավիճակԼատվիայի նախկին մունիցիպալիտետ
Մտնում էԼատվիա
ՎարչկենտրոնՄալպիլս
ՔաղաքապետԱլեքսանդր Լիելմեժս
Բնակչություն (2010)4039
Խտություն16,41
Տարածք220,91
Հիմնադրված էհուլիսի 1, 2009 թ.
Սահմանակցում էՍիգուլդայի շրջան, Ամատայի շրջան, Օգրեի շրջան և Ռոպաժիի շրջան
ISO 3166-2 կոդLV-061
malpils.lv

Մալպիլսի շրջան (լատիշ․՝ Mālpils novads), վարչատարածքային միավոր Լատվիայի կենտրոնական մասում։

Սահմանակից է Ռոպաժիի, Սիգուլդայի, Ամատայի և Օգրեի շրջաններին։

Երկրամասում ներքին շրջանների բաժանումը բացակայում է։

2010 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչությունը կազմել է 4039 մարդ[1]։ Տարածքի մակերեսը կազմում է 220,91 կմ²[2]։

Տարածաշրջանը կազմավորվել է 2009 թվականի հուլիսի 1-ին Լատվիայի Ռիգայի շրջանի վարչական բարեփոխումների ավարտից հետո։

Ազգային կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի Լատվիայի մարդահամարի տվյալներով բնակչության ազգային կազմը բաշխվել է հետևյալն կերպ[3]՝

Ազգություն 2011 թվականի տվյալներ %
Լատիշներ 3069 84,64 %
Ռուսներ 364 10,04 %
Բելառուսներ 65 1,79 %
Ուկրաինացիներ 51 1,41 %
Լեհեր 23 0,63 %
Լիտվացիներ 26 0,72 %
Այլ ազգի ներկայացուցիչներ 28 0,77 %
Բոլորը 3626 100,00 %

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոճանապարհներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրամասի տարածքով անցնում են տարածաշրջանային Գարկալնե - Ալաուկստս և Ինցիեմս - Սիդգունդա - Կեգումս ավտոճանապարհները։ Տեղական ավտոճանապարհների շարքում հարկ է նշել Մալպիլս - Զաուբե - Կլիգենե, Մալպիլս - Վիտե, Սիդգունդա - Ռոպաժի, Սիդգունդա - Վիտե - Կնիեեդինի և Ինչուկալնս - Կալեյբունյաս ավտոճանապարհները։

Միջքաղաքային ավտոբուսների գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական երթուղիներն են` Մալպիլս - Ռիգա, Մալպիլս - Սիդգունդա - Ռիգա, Մալպիլս - Սիդգունդա, Մալպիլս - Զաուբե, Սիդգունդա - Մալպիլս, Սիդգունդա - Էրգլի և Մալպիլս - Սիդգունդա - Օգրե։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Численность населения в самоуправлениях на 01.01.2010» (PDF) (լատվիերեն). Управление по делам гражданства и миграции. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին.
  2. «Административное деление Латвии» (լատվիերեն). Министерство по делам регионального развития и самоуправлений. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին.
  3. Население Латвии по переписи населения 2011

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալպիլսի շրջան» հոդվածին։