Մալումա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալումա
Մալուման 2017 թվականի նոյեմբերին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունMaluma
Ի ծնե անունԽուան Լուիս Լոնդոնյո Արիաս
Նաև հայտնի է որպեսMaluma
Ծնվել էհունվարի 28, 1994(1994-01-28)[1][2] (30 տարեկան)
Մեդելյին
ԵրկիրԿոլումբիա Կոլումբիա
ԺանրերՌեգետոն, լատինական փոփ, լատինական թրեփ
ՄասնագիտությունԵրգիչ, երգերի հեղինակ
Գործիքներվոկալ
Գործունեություն2010-ներկա
ԼեյբլSony Music Colombia, Sony Latin
Պարգևներ
Կայքmaluma.online
 Maluma Վիքիպահեստում

Խուան Լուիս Լոնդոնյո Արիաս (իսպ.՝ Juan Luis Londoño Arias, հունվարի 28, 1994(1994-01-28)[1][2], Մեդելյին, Կոլումբիա[3]), կուլումբիացի երգիչ և երգերի հեղինակ, ով առավել հայտնի է Մալումա (իսպ.՝ Maluma) բեմական անվամբ։ Համագործակցում է Sony Music Colombia և Sony Music Latin լեյբլների հետ։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1994 թվականի հունվարի 28-ին Մեդելյին քաղաքում` Մարլի Արիասի և Լուիս Լոնդոնյոյի ընտանիքում։ Ունի մեկ ավագ քույր` Մանուելան։ «Մալումա» բեմական անունը նրա ծնողների և քրոջ անվան առաջին երկու տառերի դասավորության արդյունքն է[4]։

Պատանեկության տարիներին հետաքրքրված լինելով ֆուտբոլով` 8 տարի զբաղվել է այդ սպորտաձևով ու խաղացել է Atlético Nacional և Equidad Club Deportivo ակումբներում[5]։ Միաժամանակ նաև մասնակցել է վոլեյբոլի, պինգ պոնգի և շախմատի խաղերի[5]։ Դպրոցական տարիներին նաև երգել է և ի վերջո որոշել ավելի լուրջ զբաղվել երաժշտությամբ[5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-2013: Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալուման իր երաժշտական կարիերան սկսել է 2010 թվականին՝ 16 տարեկանում[5]։ 2011 թվականին «Farandulera» սինգլի թողարկումից հետո, Sony Music-ը և նրա դուստր Sony Music Colombia լեյբլները որոշեցին համագործակցել նրա հետ` հնարավորություն տալով նրան ձայնագրելու իր առաջին ալբոմը[6]։ 2012 թվականին Մալուման թողարկեց իր առաջին ստուդիական ալբոմը՝ «Magia»-ն[7], որի «Obsesión», «Miss Independent» և «Pasarla Bien» սինգլները ունեցան հաջողություն[8]։

2013 թվականին Մալուման թողարկեց իր դեբյուտային «PB.DB The Mixtape» միքսթեյփը, որի «La Temperatura» սինգլը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը National-Report հիթ շքերթում։ Այն դարձավ նաև իր առաջին սինգլը ամերիկյան Billboard հիթ շքերթում[9]։

2014-2019: «Pretty Boy, Dirty Boy», «F.A.M.E.» և «11:11»[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալուման 2017 թվականին:

2014 թվականին նա թողարկեց տեսահոլովակներ «La Curiosidad», «Addicted» և «Carnaval» սինգլների համար[10][11]։ Նույն ժամանակահատվածում համագործակցեց երգիչ Էլվիս Կրեպսոյի հետ և թողարկեց «Olé Brazil» երգը ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկության առաջնության բացման համար[12]։ 2014 թվականի օգոստոսին վարեց Kids' Choice Awards Colombia մանկական մրցանակաբաշխությունը[13]։ 2014-2015 թվականներին նա իր մասնակցությունն ունեցավ կոլումբիական La voz Kids («Երեխաների ձայնը») հեռուստաշոուի առաջին և երկրորդ եթերաշրջաններում՝ որպես մարզիչ[14]։

2015 թվականի հոկտեմբերին թողարկվեց նրա «Pretty Boy, Dirty Boy» անվանումը կրող երկրորդ ալբոմը, որը գլխավորեց Billboard-ի Top Latin Albums հիթ շքերթը[15]։ Ալբոմի «Borró Cassette» և «El Perdedor» սինգլները գլխավորեցին National-Report հիթ շքերթը։ 2016 թվականին նա համագործակցեց այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են` Թալիան, Ռիկի Մարտինն, Շակիրան և այլք։

2018 թվականին Մալուման ձայնագրեց Ֆուտբոլի աշխարհի առաջնության օրհներգի` «Colors»-ի իսպաներեն տարբերակը Ջեյսոն Դերուլոյի հետ համատեղ[16]։ Նույն տարվա մայիսին նա թողարկեց իր երրորդ ալբոմը` «F.A.M.E.», որը նույնպես գլխավորեց Top Latin Albums հիթ շքերթը[15]։ Ալբոմի երգացանկում ընդգրկված են «Felices los 4», «Corazón» և «El Préstamo» սինգլները։ «F.A.M.E.»-ը նաև ստացավ «Լավագույն ժամանակակից փոփ վոկալ ալբոմ» մրցանակը Latin Grammy Awards մրցանակաբաշխությունում[17]։ 2019 թվականի մայիսին թողարկվեց նրա «11:11» կոչվող չորրորդ ալբոմը, որը դարձավ նրա հերթական համար մեկ ալբոմը Top Latin Album հիթ շքերթում[15]։

Երաժշտական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալուման նշել է, որ իր երաժշտական ճաշակի վրա մեծ ազդեցություն են ունեցել Հեկտոր Լավոն, Ջասթին Թիմբերլեյքը և Մայքլ Ջեքսոնը[18][19]։ Նա իր երաժշտությունը անվանում է «ուրբան փոփ»[20][21]։ «Billboard» ամսագիրը գրում է, որ Մալումայի ռեգետոն ոճը համապատասխանում է իր կերպարին, իսկ նրա երաժշտությունը ներկայացնում է տվյալ ժանրի էվոլյուցիան։ 2016 թվականին տված հարցազրույցում Մալուման ասել է․

Ես մեծացել եմ ռեգետոն ժանրի ներքո, որը դարձավ իմ կյանքի մի մասը։ Դա այն ժանրերից մեկն է, որ ես երգում եմ... ես ուրբան կատարող եմ, երգում եմ ռեգետոն։ Եթե դուք լսեք իմ վերջին ալբոմը [Pretty Boy, Dirty Boy], այնտեղ կան բալադներ, մամբա, մերենգե, ռեգետոն և անդերգրաունդ ոճերի ստեղծագործություններ։ Ես սիրում եմ ցույց տալ իմ բազմակողմանիությունը[22]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Magia» (2012)
  • «Pretty Boy, Dirty Boy» (2015)
  • «F.A.M.E.» (2018)
  • «11:11» (2019)
  • «Papi Juancho» (2020)

Միքսթեյփներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «PB.DB The Mixtape» (2015)

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «#7DJ (7 Días en Jamaica)» (2021)

Շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pretty Boy, Dirty Boy World Tour (2016-2017)
  • F.A.M.E. Tour (2018)
  • 11:11 World Tour (2019-20)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 https://www.purepeople.com.br/famosos/maluma_p546639
  3. 3,0 3,1 https://caras.uol.com.br/musica/sem-camisa-maluma-impressiona-com-antes-e-depois-de-evolucao-de-abdomen.phtml
  4. «Who is Maluma, the Colombian superstar who took over the VMAs?». Metro US. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Maluma explicó por qué "el fútbol marcó mi vida y me hizo crecer como artista"». Infobae.
  6. «Biografía de Maluma». Buena Música.
  7. «Maluma, un artista que sabe lo que quiere». El Universal. Colombia. 2014 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.
  8. «National-Report Top Nacional Semana 31». National Report. 2012 թ․ օգոստոսի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
  9. «Maluma – Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  10. María Mónica (2014 թ․ մայիսի 5). «Maluma presenta el video de su canción 'La Curiosidad'». Entretengo. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
  11. «Maluma presenta videoclip de su tema "Addicted"». Tuteve. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
  12. «Colombian singer Maluma celebrates with second single release 'Carnaval'». AXS.
  13. «Maluma debutará como presentador en los Kids' Choice Colombia». elespectador.com.
  14. «Maluma in 'La Voz Kids' 2015 as Mentor». heavy.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  15. 15,0 15,1 15,2 «Maluma Chart History (Top Latin Albums)». Billboard.
  16. «Maluma & Jason Derulo Unite for Coca-Cola World Cup 'Colors' Video Premiere: Watch». Billboard.
  17. «2018 Latin Grammy Awards Photos: Performance, Backstage & More». Billboard.
  18. «Reggaeton's Sexiest Star Maluma On Crossover Dreams (Hola Justin Timberlake!) and Struggling With Fame». Billboard. 2017 թ․ ապրիլի 20. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.
  19. «Maluma, la fiebre por el pretty boy». Caras. 2017 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
  20. «Maluma afirma que no es reggaetonero, lo suyo es el pop urbano». El Colombiano. Colombia. 2015 թ․ հունվարի 19.
  21. «Maluma en el Luna: la victoria del pop urbano». Billboard. Argentina. 2016 թ․ օգոստոսի 18. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  22. «Maluma: Más que un "pretty boy"». Primera Hora. 2016 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալումա» հոդվածին։