Մաթևոս Աղայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մաթևոս Աղայան (նաև` (Փարսադանյան), նոյեմբերի 16, 1861, Մեղրու շրջան, Կարճևան-դեկտեմբերի 12, 1932, Թիֆլիս), հայ դերասան, բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաթևոս Աղայանը ծնվել է Մեղրիի շրջանի Կարճևան գյուղում (այժմ` Սյունիքի մարզ)։ Նախնական կրթությունն ստացել է տեղում։ Մասնակցել է Թիֆլիսի հայոց մշտական դերասականան խմբի ներկայացումներին` խաղալով տարբեր դերեր[1]։ Ինչպես առանձին ներկայացումներ է կազմակերպել, այնպես էլ` խաղացել է Սիրանույշի, Հ. Աբելյանի խմբերում։

Գրել է նաև բանաստեղծություններ։

Մահացել է 1932 թվականի դեկտեմբերի 8-ին, Թիֆլիսում։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1879 թվականից Թիֆլիսի հայոց մշտական դերասանական խմբի ներկայացումներում մարմնավորել է մի շարք դերեր (Լիկաստ, Կակուլի, Գուսման, Լաերտ, Հորտենզիո և այլն)։ Մաթևոս Աղայանը եղել է Պ. Ադամյանի արվեստի հետևորդներից, որոշ ժամանակ նաև նմանակել է նրան, Համլետ է խաղացել դերը և քննադատությունների արժանացել։

Ինչպես առանձին, այնպես էլ` խմբերով հանդես է եկել գավառական բնակավայրերում։ 1886-1887 թվականներին ներկայացումներ է բեմադրել Թավրիզում` համագործակցելով տեղի ուժերի հետ («Սեր և խարդավանք», «Սերը բժիշկ է»)։

Սիրանույշի, Հովհաննես Աբելյանի ղեկավարությամբ Աղայանը խաղացել է տարբեր ներկայացումներում[2]։

1904-1921 թվականին Աղայանը Թիֆլիսում նշել է իր բեմական կյանքի 25, 35, 40-ամյակները։

Թիֆլիսի «Ընկեր» թերթում տպագրվել են Աղայանի գրած բանաստեղծություններից։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բռնի ամուսնություն»` Լիկաստ
  • «Վույ քի, իմ վեչեր»` Կակուլի
  • «Դոն Ժուան»` Գուսման
  • «Համլետ»` Լաերտ
  • «Կամակոր կնոջ սանձահարումը»` Հորտենզիո
  • «Անմեղ մեղավորներ»` Մուրով
  • «Ավազակներ»` Կարլ Մոոր
  • «Դավաճանություն»` Բեսո
  • «Ռուզան»` Բուրա Նուին
  • «Խանում»` Կոտե Փանդիև

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բ. Հովակիմյան, Թատերական օրացույց, Երևան, 2011
  2. Է՜հ, թատրոն, թատրոն