Ճապոնիայի բանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճապոնիայի բանկ
ճապ.՝ 日本銀行[1][2]
Տեսակկենտրոնական բանկ և հանրային ընկերություն
Երկիր Ճապոնիա
Կազմված էInstitute for Monetary and Economic Studies?
Հիմնադրված էհունիսի 27, 1882
ՀիմնադիրՄացուկատա Մասայոշի
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք
Պաշտոնական կայք

Ճապոնիայի բանկ (ճապ.՝ 日本銀行 Նիհոն գինկո), Ճապոնիայի կենտրոնական բանկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1873 թվականին, հիմնվելով Ազգային բանկերի մասին օրենքի վրա, որը գրեթե կրկնում էր 1863 թվականի ամերիկյան օրենքը, Ճապոնիայում հիմնվեցին ազգային բանկերը։ Մինչև 1876 թվականը բանկերի հնարավորությունները՝ ֆինանսավորելու արդյունաբերությունն ու առևտուրը, սահմանափակ էին՝ հաշվի առնելով բանկերի կողմից թողարկվող թղթադրամների ոչ բավարար մետաղական ծածկույթը։ 1876 թվականին բանկերն իրավունք ստացան թողարկել պետական փոխառության բաժնետոմսեր, ինչի արդյունքում երկրում բանկերի թիվը կտրուկ ավելացավ՝ 1870-ական թվականների վերջին հասնելով 151-ի[3]։

Բանկերի թվի կտրուկ աճը և անվերահսկելի էմիսիան հանգեցրին գնաճի։ Տնտեսության տապալումից խուսափելու նպատակով 1882 թվականին հիմնադրվեց Ճապոնիայի բանկը։ Այն հիմնադրվել է 30 տարի ժամկետով, իսկ գործունեության հիմնական նպատակը գնաճի նվազեցումն էր[4]։

1885 թվականից բանկը սկսել է թողարկել արծաթով փոխանակվող թղթադրամներ։ 1889 թվականի օրենքով սահմանվել են թղթադրամային էմիսիայի կանոնները։ Այդուհետ Ճապոնիայի բանկի կողմից թողարկվող շրջանառվող թղթադրամները պետք է 100%-ով պատված լինեին արծաթով՝ բացառությամբ 70 միլիոն իենի չպատված բաժինը։ 1897 թվականին չպատված բաժինը դարձավ 85 միլիոն, իսկ 1899 թվականին՝ մինչև 120 միլիոն իեն։ Բանկը կարող էր թողարկել սահմանված բաժնից ավելի լրացուցիչ թղթադրամներ միայն ֆինանսների նախարարի թույլտվությամբ։ Այդ պարագայում այն պարտավորվում էր թղթադրամից հարկ վճարել (ոչ պակաս, քան 5%), որի չափաբաժինը յուրաքանչյուր մասնավոր դեպքում սահմանվում էր Ճապոնիայի ֆինանսների նախարարի կողմից[3]։

1897 թվականին Ճապոնիան անցում կատարեց ոսկու ստանդարտի համակարգին, որին նպաստեց Սիմոնոսեկիի պայմանագրով Չինաստանի կողմից Ճապոնիայի ստացած ռազմատուգանքը։ Թղթադրամներ կարող էր թողարկել միայն Ճապոնիայի բանկը և համապատասխան պահանջի դեպքում դրանք ոսկով փոխանակել իր դրամարկղերում։ Բանկի կողմից թողարկվող իենները դարձան պաշտոնական վճարման միջոց ամբողջ երկրում։ Թողարկվող թղթադրամների դիմաց բանկը յուրաքանչյուր ամիս վճարում էր տարվա 1,25%-ի չափով հարկ[3]։ 1931 թվականի դեկտեմբերից դադարեցվեց Ճապոնիայի կողմից թղթադրամները ոսկով փոխանակելու գործընթացը[5]։

Հետագայում բանկի գործելու ժամկետը երկարաձգվեց ևս 30 տարով, իսկ 1942 թվականին սահմանվեց օրենք, ըստ որի՝ Ճապոնիայի բանկը վերահսկվում է կառավարության կողմից[6]։ Ճապոնիայի ֆինանսների նախարարը իրավունք ստացավ ինքնուրույն փոխել բանկի ենթաօրենսդրական ակտերը։ 1949 թվականին ստեղծվեց Քաղաքական խորհուրդ, որը սկսեց սահմանել կառավարության հետաքրքրությունները թղթադրամաշրջանառության ոլորտում։ 1979 թվականին Բանկի մասին օրենքն արդիականացվեց, և կենտրոնական բանկը ստացավ անժամկետ կարգավիճակ։ 1998 թվականի ապրիլի 1-ից ուժի մեջ մտավ Ճապոնիայի բանկի մասին նոր օրենքը, որով այն անկախացավ Ֆինանսների նախարարությունից[4]։

Գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիայի բանկն իրականացնում է հետևյալ գործառույթները․

  • մետաղադրամների թողարկում,
  • դրամավարկային քաղաքականության իրականացում (պարտադիր ռեզերվների նորմերի փոփոխություն, գործողություններ ֆինանսական շուկայում, տոկոսադրույքի հաշվառման կարգավորում),
  • առևտրային բանկերի փոխհաշվարկների իրականացում,
  • ֆինանսական կառույցների ֆինանսական դրության և մենեջմենթի կարգավիճակի մոնիթորինգ և ստուգում,
  • պետական արժեթղթերի հետ կապված գործողությունների իրականացում,
  • միջազգային գործունեության իրականացում,
  • տնտեսական վերլուծության և տեսական հետազոտությունների իրականացում։

Տոկոսադրույք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի դրամավարկային քաղաքականությունն իրականացնելու նպատակով Ճապոնիայի բանկը սահմանում է տոկոսադրույք, որով բանկերը կարող են ներգրավել և բաշխել միջոցներ։ 2001-2006 թվականներին տոկոսադրույքը հավասար էր զրոյի։ 2007 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի հոկտեմբերը սահմանվել է 0,5%, 2008 թվականի նոյեմբերի 1-դեկտեմբերի 18-ը՝ 0,3%, 2008 թվականի դեկտեմբերի 19-ից 2010 թվականի հոկտեմբերի 4-ը՝ 0,1%։ 2010 թվականի հոկտեմբերի 5-ից Ճապոնիայի բանկն իջեցրել է տոկոսադրույքը՝ դարձնելով 0-0,1%[7][8][9]։

Բացասական տոկոսադրույքի ներմուծում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարի 29-ին Ճապոնիայի բանկի տոկոսադրույքն իջեցվել է բացասական արժեքի՝ -0,1%[10]։ 2016 թվականի աշնանը բանկի տնօրենների խորհրդի հերթական նիստի ժամանակ որոշում է կայացվել այդ տոկոսադրույքն անփոփոխ թողնել[11]։

Ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Յոշիհարա Շիգետոշի
  2. Տոմիտա Տետսունոսուկե
  3. Կավադա Կոիչիրո
  4. Իվասակի Յանոսուկե
  5. Յամամոտո Տատսուո
  6. Շիգեյոշի Մատսուո
  7. Տակահասի Կորեկիյո
  8. Յատարո Միշիմա
  9. Ջանոսուկե Ինոուե
  10. Օտոհիկո Իչիկի
  11. Ջունոսուկե Ինոուե
  12. Հիսակիրա Հիջիկատա
  13. Էիգո Ֆուկաի
  14. Սեյհին Իկեդա
  15. Տոյոտարո Յուկի
  16. Կեյձո Սիբուսավա
  17. Էիկիչի Արակի
  18. Հիսատո Իտիմադա
  19. Էիկիչի Արակի
  20. Մասամիչի Յամագիվա
  21. Մակոտո Ուսամի
  22. Տադաշի Սասակի
  23. Տեիչիրո Մորինագա
  24. Հարուո Մաեկավա
  25. Սատոշի Սումիտա
  26. Յասուշի Միենո
  27. Յասուո Մատսուշիտա
  28. Մասարու Հայամի
  29. Տոշիհիկո Ֆուկուի
  30. Սիրակավա Մասակի
  31. Հարուհիկո Կուրոդա

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.houjin-bangou.nta.go.jp/henkorireki-johoto.html?selHouzinNo=3010005002599
  2. https://id.ndl.go.jp/auth/ndlna/00267242
  3. 3,0 3,1 3,2 Андрюшин С. А. Банковские системы: учебное пособие. — М.: Альфа-М, Инфра-М, 2011. — С. 236—238. — 1500 экз. — ISBN 978-5-98281-221-6
  4. 4,0 4,1 Щенин Р. К. Банковские системы стран мира. — М.: КноРус, 2010. — С. 298−299. — 2000 экз. — ISBN 5-406-00248-3
  5. Банк Японии // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  6. К.А. Карпов Правовое регулирование банковской системы Японии (русский) // Актуальные проблемы российского права : периодическое издание. — 2017. — № 1. — С. 209—214.(չաշխատող հղում)
  7. «Банк Японии оставил ключевую ставку на уровне 0,1%». РБК. 2009 թ․ ապրիլի 7. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 11-ին.
  8. «Банк Японии снизил базовую процентную ставку до 0-0,1%». ՌԻԱ Նովոստի. 2010 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 11-ին.
  9. «История изменения процентных ставок Банка Японии». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  10. «Банк Японии ввел отрицательную процентную ставку». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  11. «Банк Японии решил не менять процентную ставку». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.