Ճապոնացի ոստիկանը
Ճապոնացի ոստիկանը անգլ.՝ S.F.W. | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | կինոկատակերգություն |
Թեմա | ահաբեկչություն |
Թվական | 1994 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջեֆրի Լևի[1] |
Պրոդյուսեր | Dale Pollock? |
Սցենարի հեղինակ | Դեննի Ռուբին |
Դերակատարներ | Սթիվեն Դորֆ, Ռիզ Ուիզերսփուն, Ջեյք Բյուզի, Ջեք Նոուզուորֆի, Ջոյ Լորեն Ադամս, Պամելա Գիդլի, Սուն-Տեկ Օ, Սթիվ Էնթին, Թոբի Մագուայր, Էննի ՄաքԷնրո, Ֆրանչեսկա Ռոբերտս, Նատաշա Գրեգսոն Վագներ և Ռիչարդ Փորթնուո |
Օպերատոր | Փիթեր Դեմինգ |
Երաժշտություն | Գրեմ Ռևել |
Տևողություն | 91 րոպե |
Ճապոնական ոստիկանը (անգլ.՝ S.F.W. կամ անգլ.՝ So Fucking What?), 1994 թվականի գեղարվեստական ֆիլմ, ԱՄՆ-ի արտադրության դրամա կատակերգական տարրերով։ Նկարահանված է ռեժիսոր Ջեֆրի Լեվիի կողմից։ Կանադայում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1994 թվականի սեպտեմբերի 15-ին, իսկ ԱՄՆ-ում 1994 թվականի հունվարի 20-ին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ահաբեկչական խումբը, որի անդամներն իրենց կոչում են «Կոտրված կերպար», զավթել է մի խանութ և այնտեղ գտնվող մի քանի մարդկանց պանատնդ են պահում 36 օր։ Այս ընթացքում ահաբեկիչները նկարահանում էին գերիներին և պահանջում, որ այդ հոլովակները ցուցադրվեն ԱՄՆ-ի ազգային հեռուստաալիքով, հակառակ դեպքում նրանք սպառնում են սպանել գերիներին։
Արդյունքում ողջ են մնում երկու մարդ՝ կոպիտ, գռեհիկ Կլիֆը, ով մեծացել է քիչ ապահովված ընտանիքում և մի աղջիկ՝ Վենդին, ով հարուստների համար նախատեսված քոլեջի աշակերտուհի է։ Նրանց օգնում է Կլիֆի մոտեցումը կյանքին՝ արտահայտված «Ճապոնական ոստիկան» անպարկեշտ արտահայտությամբ։ Ահաբեկիչներին օգնել է հաղթել նաև Կլիֆի ընկերը, ով շատ ավազակների սպանեց, բայց և ինքը ընկավ։ Ինչից հետո Կլիֆին և Վենդիին շնորհվում է ազգային հերոսի կոչում։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սթիվեն Դորֆ - Կլիֆ
- Ռիզ Ուիզերսփուն - Վենդի
- Ջեյք Բյուսի - Մորրոու Սթիտեր
- Ջոյ Լաուրեն Ադամս - Մոնիկա Դայս
- Պամելա Գիդլի - Ջանետ Սթրիտեր
- Նատաշա Գրեգսոն Վանգեր - Քրիսթեն
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուսերենում ֆիլմի անվանումը «So Fucking What?» (ուղիղ․ Ի՞նչ կլիներ, եթե....) ելնելով գրքաքննությունից թարգմանել են «Японский городовой», որը չի հանդիսանում բառացի թարգմանություն, բայց որպես մեղմասություն ինչ-որ չափով կարող է փոխարինել բնօրինակ վերնագրին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ճապոնացի ոստիկանը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Фильм на сайте Фильм Ру Արխիվացված 2007-02-10 Wayback Machine
|