Ճանապարհորդներ (հեռուստասերիալ)
Այս հոդվածը կամ նրա հատվածը պարունակում է տեղեկատվություն սպասվող կամ արտադրության ընթացքում գտնվող կինոնկարի մասին։ Հոդվածի բովանդակությունը կարող է փոխվել կինոնկարի նկարահանվելու և ցուցադրվելու կամ այլ տեղեկատվություն հայտնվելու հետ։ |
Ճանապարհորդներ | |
---|---|
Ժանր | historical romance? և քաղաքական դրամա |
Երկիր | ԱՄՆ |
Հիմք | Thomas Mallon? |
Լեզու | անգլերեն |
Գլխավոր դերերում | Մեթ Բոմմեր, Ջոնաթան Բեյլի, Jelani Alladin?, Will Brill?, Էլիսոն Ուիլյամս, Matt Visser?, Լինուս Ռոաչ, Քրիս Բաուեր և Christine Horne? |
Գործադիր պրոդյուսեր | Մեթ Բոմմեր, Daniel Minahan?, Ռոն Նիսուոներ և Robbie Rogers? |
Սցենարիստ | Ռոն Նիսուոներ |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 8 |
Էկրաններին է | հոկտեմբերի 29, 2023-ից դեկտեմբերի 17, 2023-ը |
Հեռուստաալիք | Showtime |
Ընկերություն | Fremantle, Showtime և Paramount+ with Showtime? |
Պաշտոնական կայքէջ |
Ճանապարհորդներ (անգլ.՝ Fellow Travelers), սպասվող ամերիկյան հեռուստատեսային պատմական մինի սերիալ, որի հիմքում ընկած է Թոմաս Մելոնի համանուն վեպը։ Գլխավոր դերակատարներն են Մեթ Բոմերը և Ջոնաթան Բեյլին, հեռուստասերիալը պատմում է 1950-ականներին՝ Մաքքարթիզմի ժամանակաշրջանում երկու հոգու միջև տասնամյակներ տևած սիրավեպի մասին։
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1950-ականներին Վաշինգտոնում տեղի ունեցած պատահական հանդիպումից հետո Հոքինս Ֆուլերը (Բոմեր) և Թիմոթի Լաֆլինը (Բեյլի) բուռն սիրավեպ են սկսում, որի ընթացքն ընդգրկում է «1960-ականների Վիետնամի պատերազմի բողոքի ցույցերը, 1970-ականների թմրանյութերից առաջացած դիսկո հեդոնիզմը և 1980-ականների ՁԻԱՀ-ի ճգնաժամը, նաև աշխարհում և միմյանց մեջ առաջացած բախումները»[1]։
Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մեթ Բոմեր՝ Հոքինս Ֆուլլեր
- Ջոնաթան Բեյլի՝ Թիմ Լաֆլին
Երկրորդական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էլիսոն Ուիլյամս՝ Լյուսի Սմիթ
- Ջելանի Ալլադին՝ Մարկուս Հուքս[2]
- Նոահ Ջեյ Ռիքեթս՝ Ֆրենկի Հայնս
- Լինուս Ռոաչ՝ Սենատոր Ուեսլի Սմիթ
- Ուիլլ Բրիլլ՝ Քոն[3]
- Քրիս բաուեր՝ ՄաքՔարթի
- Էրին Նյուֆեր՝ Մերի Ջոնսոն
- Մեթ Վիսեր՝ Դեյվիդ Շեյն
- Քրիստոֆեր Հորն՝ Ջին Քեր
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]
2021 թվականի հոկտեմբերի տվյալներով Մելոնի ստեղծագործության հեռուստաադապտացիան գտնվել է մշակման փուլում, որը մշակվել է Ֆրիմանթլ ընկերության հետ համատեղ՝ Showtime հեռուստաալիքի համար[4]։ Showtime-ը պաշտոնապես հաստատել է հեռուստասերիալը 2022 թվականի ապրիլին, իսկ սցենարը գրել է Ռոն Նայսվաները, որը նաև հանդիսանում է գործադիր պրոդյուսեր։ Գործադիր պրոդյուսերների թվում է նաև Դանիել Մինահանը, որը նաև առաջին երկու էպիզոդների ռեժիսորն է[5]։
Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
2022 թվականի ապրիլին հաստատելու հայտարարության հետ մեկտեղ հայտարարվել է, որ Մեթ Բոմերը կդառնա սերիալի գործադիր պրոդյուսերը և կկատարի Հոքինս Ֆուլերի գլխավոր դերը[5]։ Էլիսոն Ուիլյամսը միացել է դերասանական կազմին հունիսին և կատարելու է Լյուսի Սմիթի դերը[6]։ Հուլիսին հայտարարվել է, որ Ջոնաթան Բեյլին նույնպես նկարահանվելու է Բոմերի հետ և կատարելու է Թիմ Լաֆլինի դերը[7]։
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաշտոնական նկարահանումները սկսվել էն 2022 թվականի հուլիսի 27-ին Տորոնտոյում և ավարտվել են 2022 թվականի դեկտեմբերի 9-ին[5][8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Otterson, Joe (2022 թ․ հուլիսի 11). «'Bridgerton' Star Jonathan Bailey Joins Matt Bomer in Showtime Limited Series 'Fellow Travelers'». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Porter, Rick (2022 թ․ հուլիսի 19). «Showtime's 'Fellow Travelers' Adds Trio to Cast». The Hollywood Reporter (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Otterson, Joe (2022 թ․ հուլիսի 21). «Showtime Limited Series 'Fellow Travelers' Adds Five to Cast (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Grobar, Matt (October 2021). «Fremantle Adds Nyanza Shaw And Jerry Jacobs As Scripted EVPs». Deadline. Վերցված է 2022 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 White, Peter (2022 թ․ ապրիլի 20). «Matt Bomer's 'Fellow Travelers' Lands Series Order At Showtime». Deadline. Վերցված է 2022 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Otterson, Joe (2022 թ․ հունիսի 7). «Allison Williams to Star Opposite Matt Bomer in Showtime Limited Series 'Fellow Travelers' (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2022 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Porter, Rick (2022 թ․ հուլիսի 11). «'Bridgerton' Star Jonathan Bailey Joins Showtime's 'Fellow Travelers'». The Hollywood Reporter. Վերցված է 2022 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Project Title: Fellow Travelers». toronto.ca. 2022 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 9-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ճանապարհորդներ (հեռուստասերիալ)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|