Պատմական ժանր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատմական ժանր, կերպարվեստի հիմնական ժանրերից մեկը՝ նվիրված պատմական իրադարձություններին և գործիչներին հասարակության պատմության սոցիալական նշանակալի երևույթներին։ Պատմական ժանր ներառնում է նաև ոչ հեռավոր անցյալի իրադարձությունների պատկերումը։ Պատմական ժանրի ստեղծագործությունների հիմնական տեսակներն են՝ պատմական նկարները, որմնանկարները, ռելիեֆներն ու բոլորաքանդակները, հաստոցային գրաֆիկայի գործերը։ Պատմական ժանրy հաճախ միահյուսվում է այլ ժանրերի՝ կենցաղային ժանրին (պատմակենցաղային պատկերներ), դիմապատկերին (անցյալի գործիչների պատկերումներ, պատմախմբապատկերային կոմպոզիցիաներ), բնանկարին («պատմական բնանկար»)։ Պատմական ժանրին հատկապես մոտ է մարտանկարչությունը։ Պ․ ժ-ի էվոլյու¬ ցիան շատ բանով պայմանավորված է պատմ․ հայացքների զարգացմամբ, իսկ նրա վերելքի փուլերը կապված են մինչ- սոցիալիստական հասարակարգերում սոցիալական բախումների ուժեղացման, դասակարգային և ազգային ինքնագիտակցության աճի, արվեստում առաջադեմ հասարակական իդեալների մարմնավորման ձգտման հետ։ Պատմական ժանրում իրենց գեղարվեստական արտացոլումն են գտել պատմական ուժերի դրամատիկական բախումները, դասակարգային և ազգային-ազատագրման պայքարը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 163