Ղպտիական խաչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Coptic cross.svg

Ղպտիական խաչ, խաչ, որը կիրառվում է Ղպտի ուղղափառ և Ղպտի կաթոլիկ եկեղեցիների կողմից՝ Եգիպտոսում։ Իրենից ներկայացնում է երկու՝ ուղիղ անկյան տակ հատվող գծեր՝ ճյուղավորված ծայրերով։ Ծայրերի ճառագայթները խորհրդանշում են Սուրբ Երրորդությունը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն. բոլոր ծայրերը միասին խորհդանշում են 12 առաքյալներին։ Որոշ ղպտիների մոտ աջ ձեռքի ներսի մասում կա դաջվածք խաչի տեսքով։ Հին ղպտիական խաչը իր մեջ ներառում է նաև շրջան, որը ժառանգել է անխից, որտեղ շրջանը խորհրդանշում էր արևի աստծուն։


Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]