Լատինական խաչ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լատինական խաչ (մյուս անվանումն է երկար խաչ), խաչի հորիզոնական հատվածը տեղադրված է ուղղահայաց, սակայն ոչ թե մեջտեղում (ինչպես օրինակ հունական խաչն է), այլ ավելի վեր: Խաչի այս տեսակը ավելի տարածված քրիստոնեական խորհրդանիշ է եղել արևելյան աշխարհում: Ենթադրվում է, որ հենց այսպիսի խաչի վրայից են իջեցրել Քրիստոսին, այստեղից էլ ծագել է այս խաչի մյուս անվանումը` խաչելության խաչ, արևմուտքի խաչ, կյանքի խաչ, տառապանքի խաչ: Խաչի ձևը նաև նման է բացված ձեռքերով մարդուն: Այն մինչև քրիստոնեության ստեղծվելը եղել է Հունաստանի և Չինաստանի աստվածների խորհրդանիշ[աղբյո՞ւր]: Եգիպտացիների մոտ այս խաչը բարության խորհրդանիշ է եղել[աղբյո՞ւր]:
Տես նաև [խմբագրել]
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լատինական խաչ կատեգորիայում։ |