Ղորվե (պարս.՝ قروه), քաղաք Իրանի արևմուտքում՝ Քուրդիստան օսթանում (նահանգում), Ղորվե շեհրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 78 276 մարդ (2016)[1]։
Քաղաքը գտնվում է Քուրդիստան օսթանի հարավ-արևելքում` օսթանի վարչական կենտրոն Սանանդաջից մոտ 72 կմ արևելք, Սանանդաջը Համադանի հետ կապող թիվ 46 ավտոմայրուղու վրա։
Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 78 276 մարդ, որոնք կազմում էին 24 111 տնտեսություն[2]։ Ղորվեն Քուրդիստան օսթանի բնակչությամբ հինգերորդ ամենախոշոր քաղաքն է Սանանդաջից, Սեքեզից, Մերիվանից և Բանեհից հետո[3]։ Բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում տրված է աղյուսակում ստորև.