Ստեփան Ղորղանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ղորղանյան Ստեփանից)
Ստեփան Ղորղանյան
Դիմանկար
Ծնվել է1865[1]
ԾննդավայրԻգդիր, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1925[1]
Մահվան վայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Հայաստանի Առաջին Հանրապետություն,  Հայկական ԽՍՀ և  ԽՍՀՄ
Մասնագիտությունհասարակական գործիչ և պետական գործիչ

Ստեփան Ալեքսանդրի Ղորղանյան (1865[1], Իգդիր, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1925[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական և պետական հասարակական գործիչ Ղորղանյանների տոհմից, գեներալ-մայոր։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1885-1888 թվականներին եղել է Սուրմալուի, 1888-1895 թվականներին՝ Նախիջևանի գավառապետի օգնական, 1895-1910 թվականներին՝ Նոր Բայազետի, 1910-1915 թվականներին՝ Քութայիսի գավառապետ, 1919-1920 թվականներին՝ Կարսի նահանգապետ։ Կարսի անկումից (1920 թվականի հոկտեմբերի 30) հետո բնակություն է հաստատել Թիֆլիսում։

Նոր Բայազետում անցկացրել է ջրանցք, բացել հիվանդանոցներ, եղել է Սևանա լճի նավագնացության կազմակերպիչներից, կառուցել է Բայազետից Վարդենիս 75-վերստանոց նոր ճանապարհ[2]։

1886 թվականից «Մշակ» օրաթերթում հրապարակված «Գավառական նամակներ» և «Նյութեր հասարակական կյանքի ուսումնասիրության» (1896) հոդվածաշարում լիբերալ նարոդնիկության դիրքերից փորձել է վերլուծել Հայաստանի տնտեսական կացությունը (հատկապես 1870 թվականի գյուղացիական ռեֆորմը և դրա հետևանքները), դեմ արտահայտվել Ռուսաստանի ցարական կառավարությանը, սատարել «մանր արտադրողի շահերը»։

Անդրկովկասում 11-րդ Կարմիր բանակի ներխուժումից և խորհրդային կարգերի հաստատումից հետո անցել է կենսաթոշակի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 718։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եղիազարյան Ա.Մ., Հայ լեգալ նարոդնիկ Ստեփան Ղորղանյան, «Տեղեկագիր ՀԽՍՀ ԳԱ», 1959, №8
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 40