Ղեյրաթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղեյրաթի
Ծնվել է1824
Կարին, Օսմանյան կայսրություն
Մահացել է1848
Ալեքսանդրապոլ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունաշուղ

Ղեյրաթի (իսկական անունը՝ Հովհաննես, 1824, Կարին, Օսմանյան կայսրություն - 1848, Ալեքսանդրապոլ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), հայ աշուղ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1824 թվականին Էրզրումում։

Ղեյրաթիի ընտանիքը 1831 թվականին գաղթել է Ախալցխա, 1838 թվականից ապրել է Ալեքսանդրապոլում (ներկայում՝ Գյումրի), որտեղ հիմնադրել է սրճարան («Ղեյրաթու ղայֆե») և իր շուրջ հավաքել ժամանակի անվանի աշուղներին (Մալուլ, Զահրի, Հավեսի), որի շնորհիվ Ալեքսանդրապոլը ճանաչվել է «աշուղների ոստան»։

1870-ական թվականներից աշուղական երգը հնչել է միայն հայերեն։ Նա նույնպես հորինել է հայերեն երգեր, շրջագայել Կովկասի հայաբնակ վայրերում։

Ղեյրաթիից պահպանվել են սակավաթիվ երգեր՝ Կարնո բարբառով։

Մահացել է 1848 թվականին Ալեքսանդրապոլում։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շիրակի հայ աշուղները, [ժող.], Երևան, 1986, էջ 28։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։