Կարաքիլիսա (Երզնկայի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ղարաքիլիսեից)
Գյուղ
Կարաքիլիսա
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԵրզնկայի գավառ
Այլ անվանումներԳարաքիլիսե, Կարաքիլիսե, Ղարաքիլիսա, Ղարաքիլիսե
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Կարաքիլիսա (Երզնկայի գավառ) (Աշխարհ)##
Կարաքիլիսա (Երզնկայի գավառ) (Աշխարհ)

Կարաքիլիսա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում։ Գտնվում էր Եփրատ գետի աջ կողմում, Երզնկա քաղաքից հարավ-արևելք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի կեսերին գյուղը պատկանում էր Ս. Նիկողայոս վանքի թեմին։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ գյուղը ավերվել է, իսկ բնակիչները կոտորվել կամ տարագրվել են։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1872-1873 թվականներին ուներ 26 տուն հայ և 66 տուն թուրք բնակիչ, իսկ 1916 թվականին՝ 50 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու բրուտագործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարաքիլիսան ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցուն կից գործում էր երկսեռ վարժարան, որն ուներ 50 աշակերտ[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 33

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 311