Խնձորի (Երզնկայի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խնձորի (այլ կիրառումներ)
Գյուղ
Խնձորի
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԵրզնկայի գավառ
Այլ անվանումներԽինզորի, Խնձորեկ, Խնձորեսկ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2040 մարդ (1915)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Խնձորի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում[1]։ Մտնում էր Բոլոմորի գյուղախմբի մեջ։ Գտնվում էր Երզնկա քաղաքից 52 կմ հարավ-արևելք, երկու ձորերի մեջ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականին ուներ 120 տուն` 1200 հայ և 140 տուն` 840 քուրդ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն և արհեստներն էր։ Գյուղում առատ էր ընկուզն ու խնձորը։ Խնձորին հռչակված էր իր յուղ ու մեղրով։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնձորին ուներ 3 եկեղեցի, որոնցից երկուսը հիմնահատակ կործանված էին, իսկ Ս. Սարգիսը կիսակործան վիճակում էր։ Գյուղի արևելյան կողմում` բարձր ժայռի վրա, քանդակված էին խաչքարեր[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կարինի նահանգի Երզնկայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 749-750

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]