Ձմեռանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ձմեռանոց, ձմռանը անասունները խնամելու վայր՝ բնակելի և տնտեսական օժանդակ կառույցների ամբողջական համալիրով։ Ձմեռանոցը սովորաբար ընտրվում էր գյուղից 3-10 կմ հեռու, հարմար վայրում (նախախորհրդային շրջանում՝ սեփական կամ վարձակալված հողաբաժիններում), որտեղ ձմեռը համեմատաբար մեղմ էր։ Հայաստանի մի շարք շրջաններում (Լոռի, Տավուշ, Սյունիք և այլն) ձմեռանոցներում խնամում էին բոլոր տեսակի խոշոր և մանր, իսկ, օրինակ, Գեղարքունիքում, Վայոց ձորում և այլուր՝ բացառապես մանր եղջերավոր անասուններ։ Ամռանն ու աշնանը ձմեռանոցներում կուտակում էին անհրաժեշտ քանակությամբ կեր (խոտ, հարդ, քուսպ և այլն), իսկ ձյունասակավ եղանակներին անասուններին քշում էին արոտի։ Ձմեռանոցրում գյուղացիները համագործակցում, փոխօգնության էին հասնում միմյանց, ունեին ընդհանուր նախիր և նախրապան, հոտ և հովիվ։ Հայերի մոտ ձմեռանոցները աստիճանաբար վերաճում էին նաև երկրագործական վայրերի՝ բարենպաստ պայմաններում այստեղ մշակվում էին նախ կերային խոտաբույսեր, ապա՝ հացահատիկային և այլ կուլտուրաներ։ Դրա շնորհիվ ձմեռանոցներում բնակվում էին կլոր տարին, և դրանցից շատերը սեզոնային բնակավայրերից վերածվում էին հիմնական բնակավայրերի՝ գյուղերի։ Այս հանգամանքը սերտորեն կապվում է հայերի երկրագործական, անասնապահական տնտեսավարման վաղեմի ավանդույթների հետ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 709