Ձկնորսի և նրա կնոջ մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձկնորսի և նրա կնոջ մասին
գերմ.՝ Vom Fischer und seiner Frau
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
ՀեղինակԳրիմ եղբայրներ, Յակոբ Գրիմ և Վիլհելմ Գրիմ
Հրատարակվել է1812
 The Fisherman and His Wife

«Ձկնորսի և նրա կնոջ մասին» (գերմ.՝ Vom Fischer und seiner FrauԳրիմ եղբայրների, պոմերական ծագմամբ, հեքիաթը՝ կախարդված ձկան մասին է, որը իրականացնում է ձկնորսի և նրա ագահ կնոջ ցանկությունները, որը վերջում պատժվում է իր ագահության համար։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձկնորսը, ով ապրում էր իր կնոջ` Իլզեբիլի հետ, խղճուկ խրճիթում, մի անգամ ձուկ որսալուց տափակաձուկ է որսում, որն իրականում կախարդված իշխան էր և խնդրում է ձկնորսին բաց թողել նրան ծով, ինչը ձկնորսը սիրով կատարում է։ Երբ դրա մասին իմանում է Իլզեբիլը, նա հարցնում է ամուսնուն, թե արդյոք նա ինչ-որ բան չի ցանկացել վերջինիս ազատության դիմաց և ստիպում է նրան գնալ նորից կանչել իշխանին, որպեսզի վերջինից ավելի լավ կացարան պահանջի։ Կախարդական ձուկը անմիջապես կատարում է ձկնորսի ցանկությունը։

Սակայն շուտով Իլզեբիլը նորից է ուղարկում իր ամուսնուն պահանջել ոսկե ձկնիկից քարե ամրոց և ապա ցանկանում է դառնալ թագուհի, կայսր և ապա Հռոմի պապ։ Ամեն անգամ ձկնորսը ոսկե ձկնիկից ինչ-որ բան խնդրելու ժամանակ ծովն ավելի մռայլ ու փոթորկուն է դառնում։ Ամեն անգամ ձկնորսն ափ գալիս կանչում է ոսկե ձկնիկին հետևյալ խոսքերով.

Ձկնիկ, ձուկիկ, ձուկ

Դու ծովային տափակաձուկ։

Կինս խնդրանքով ուղարկեց,

Իմ կամքին հակառակ։

Ձուկը կատարում է նրա բոլոր երազանքները, սակայն երբ Իլզեբիլը ցանկանում է դառնալ Տեր Աստված, ապա ոսկե ձկնիկը ամեն ինչ վերադարձնում է իր նախկին վիճակին՝ թշվառ խրճիթին։

Սյուժեի ծագում և վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը գրված է Գրիմ եղբայրների կողմից Առաջավոր Պոմերանիայի բարբառով՝ Ֆիլիպ Օտտո Ռունգեի հեքիաթների հիման վրա։ Սկզբնաղբյուրի համաձայն՝ իրադարձությունները տեղի են ունենում Վոլգաստի շրջանում։

Հավանաբար, այդ տափակաձուկը հնում Պոմերանիայում ծովային աստծո դեր էր խաղում և այդպիսով հեքիաթը հանդես է գալիս որպես անհետացած առասպելաբանության օրինակ։ Պատմվածքի իմաստը ներկայացված է առակի տեսքով, որը վերաբերում է ժողովրդական իմաստությանը, մասնավորապես որկրամոլությունը և ավելորդ ցանկությունները պատժվում են ամեն ինչի կորստով։

Սյուժեի մեկնաբանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակիցները պատմությունը մեկնաբանում էին, ինչպես Նապոլեոնի և նրա ընտանիքի երգիծանքը։ Հոգեվերլուծաբան Օտո Գրոսսը մեկնաբանում է գլխավոր հերոսների պահվածքը, ինչպես իշխանության նկատմամաբ արտահայտված ցանկություն, որը բնորոշ է միապետական հասարակությանը և շեշտում է այն գաղափարը, որ «միայն Աստվածն է երաշխավորում մարդու սրտում ամենաթանկը ուրիշից պաշտպանելու հարցում»[1]։

Հեքիաթի բեմադրությունները բազմիցս ներկայացվել են գերմանական թատրոններում։ Բեմական այդ ադապտացիաները ոգեշնչել են կնոջ և տղամարդու միջև հարաբերությունների ժամանակակիցների հոգեբանական մեկնաբանությունը։ Ինչպես նաև վերլուծվում էր ձկնորսի բնավորությունը, քանի որ ամուսինը բառացիորեն կատարում էր կնոջ ցանկությունները և խուսափում էր վերջինիս հետ բանավիճելուց, դրա փոխարեն, որպեսզի փորձի դիմել նրա ներքին կարիքներին և հիմքերին, նա անտեսում է իր կողակցին։ Դա միայն ուժեղացնում է կնոջ ներքին անհանգստությունը, դժգոհությունը և ծայրահեղությունը[2]։

Գյունտեր Գրասի համար հեքիաթը հիմք հանդիսացավ նրա «Տափակաձուկ» վեպի համար (1977), որտեղ ֆեմինիզմի մեղավորությունը դիտարկվում է քարե դարի մի քանի դրվագներում, անցնելով ռոմանտիզմից մինչև մեր օրերը։ Հանս Էլլուշեկը հրատարակեց գրքի իր տարբերակը՝ «Wie man besser mit den Wünschen seiner Frau umgeht. Das Märchen vom Fischer und seiner Frau» (« Ինչպես լավ իրականացնել քո կնոջ ցանկությունները։ Հեքիաթ ձկնորսի և նրա կնոջ մասին»)։

Սյուժեի տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվում է, որ Գրիմ եղբայրների սյուժեի վրա է հիմնված Ալեքսանդր Պուշկինի «Ձկնորսի և ձկան մասին» հեքիաթը, որտեղ տափակաձկան կերպարը փոխարինվում է ոսկե ձկնիկի կերպարով[3]։ Այնտեղ կնոջ ցանկությունները սկսվում են «կոտրած տաշտակի» վերանորոգմամբ և վերջանում՝ «ծովի տիրուհի» դառնալու ցանկությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձկնորսի և նրա կնոջ մասին» հոդվածին։