Հրաչ Կոզիբեյոքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաչ Կոզիբեյոքյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 12, 1951(1951-08-12) (72 տարեկան)
ԾննդավայրՀալեպ, Սիրիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունվաճառող
 Hratch Kozibeyokian Վիքիպահեստում

Հրաչ Կոզիբեյոքյան (անգլ.՝ Hratch Kozibeyokian, օգոստոսի 12, 1951(1951-08-12), Հալեպ, Սիրիա), արևելյան գորգագործության ամերիկահայ մասնագետ[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչ Կոզիբեյոքյանը ծնվել է 1951 թվականին Հալեպում (ՍիրիաՀայոց ցեղասպանությունը վերապրած հայերի ընտանիքում։ Մեծացել է Լիբանանում՝ շրջապատված լինելով հայկական գորգագործության երկարամյա վարպետների ընտանիքի անդամներով։ Նրա ընտանիքը Այնթապից ու Զեյթունից էր։

1977 թվականին նա տեղափոխվել է ԱՄՆ՝ միանալով իր հոր գորգագործության առևտրային ընկերությանը։ 1979 թվականին հաստատվել է Լոս Անջելեսում և ստացել Չափմենի համալսարանի մշակութային մարդաբանության ոլորտում բակալավրի աստիճան։ 1990 թվականին նա հիմնել է KO'Z'Craft արհեստանոցը, որը վերանորոգում և պահպանում էր ձեռագործ կտորներն ու գորգերը։ Նրա գործերը ցուցադրվել են Արևմտյան Հոլիվուդում[3]։ Կոզիբեյոքյանն ունի հայկական և կովկասյան յուրահատուկ գորգերի մեծ հավաքածու։ Նա կազմակերպել է բազմաթիվ ցուցահանդեսներ և դասախոսություններ, մասնակցել է շատ համաժողովների՝ օտարներին ներկայացնելով հին հայկական գորգագործության մշակույթը[4]։

Հրաչ Կոզիբեյոքյանը առաջինն էր, ով Կալիֆոռնիա նահանգի համալսարանի (Նորթրիջ) հայագիտության ծրագրի շրջանակներում հիմնել է հայկական գորգագործության պատմության մասին ակադեմիական դասընթաց։ Նա նույն թեմայով դասախոսել է նաև մի շարք միջնակարգ դպրոցներում և քոլեջներում։ Նա գրել է տարբեր պարբերականներում հրապարակված բազմաթիվ հոդվածներ հայկական գորգագործության պատմության, ձևավորման և մշակույթի մասին։ Կոզիբեյոքյանի փորձն ու հայկական և արևելյան գորգերի նուրբ իմացությունը գնահատվել են հինավուրց գորգերի բազմաթիվ գիտակների կողմից[5]։

1998 թվականին Կոզիբեյոքյանը միացել է Հայկական գորգերի ընկերակցությանը և բազմիցս ընտրվել է նրա վարչության կազմում[6]։

2005 թվականին Los Angeles Magazine ամսագիրը նրան անվանել է «գորգի բժիշկ»[7][8] և «Լոս Անջելեսի գորգերի լավագույն արևելյան նորոգող»[9]։

2014 թվականին Կոզիբեյոքյանը, որպես Հայկական գորգերի ընկերակցության ներկայացուցիչ, հրավիրվել է Սպիտակ տանը ներկայացնելու հայ որբերի կողմից գործված և ի նշան երախտագիտության ԱՄՆ-ի նախկին նախագահ Քալվին Քուլիջին 1920 թվականին որպես նվեր ուղարկված «Հայ որբերի գորգը»։ Այդ իրադարձությունը մեծ տեղ է գրավել տեղական և միջազգային մամուլում[10][11][12][13]։

2015 թվականին Հրաչ Կոզիբեյոքյանը միաձայն ընտրվել է Հայկական գորգերի ընկերակցության նախագահ[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Swartley, Ariel (2010 թ․ փետրվարի 13). «At Ko 'Z' Craft, an art woven in time». Los Angeles Times.
  2. «About». ruglink.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 19-ին.
  3. «Hratch Kozybeyokian». armenianrugssociety.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 19-ին.
  4. «Armenian Journey Lecture Series». downtowngrid.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  5. «"Armenian Genocide Survivors and the Woven Art" Conference at CSUN». MassisPost. 2014 թ․ մարտի 7.
  6. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 19-ին.
  7. Los Angeles Times (2010 թ․ փետրվարի 12). «Rug doctor Hratch Kozibeyokian and staff at work». latimes.com.
  8. «Torn? Unraveled? Sun faded? Emergencies are no problem for Ko 'Z' Craft's rug doctor». Los Angeles Times.
  9. «Ko-Z-Craft». Los Angeles Magazine. 2011 թ․ մարտի 28.
  10. «The Armenian rugs that tell two stories». BBC News.
  11. «Armenian Orphan Rug, symbol of tragic past, is briefly on view». mcclatchydc.
  12. Mikailian, Arin (2015 թ․ հոկտեմբերի 28). «Rug woven by orphaned survivors of the Armenian Genocide to go on display». Glendale News-Press. Los Angeles Times.
  13. Ghazanchyan, Siranush (2015 թ․ հոկտեմբերի 29). «Rug woven by orphaned survivors of the Armenian Genocide to go on display». Public Radio of Armenia.
  14. «"Woven Legacy: Armenian Orphan Rugs" by Hratch Kozibeyokian». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 19-ին.