Հրաչյա Աշուղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաչյա Աշուղյան
Ծնվել էհոկտեմբերի 7, 1938(1938-10-07)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 13, 2019(2019-05-13) (80 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունդրամատուրգ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1963)
Պարգևներ
Հրաչյա Աշուղյան

Հրաչյա Գևորգի Աշուղյան (հոկտեմբերի 7, 1938(1938-10-07), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 13, 2019(2019-05-13), Երևան, Հայաստան[1]), բեմադրիչ, պրոֆեսոր (2002ՀՀ ժողովրդական արտիստ (2006

Դերասան Գևորգ Աշուղյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1963-1975 թվականներին աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես ռեժիսոր։ 1967 թվականից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 1992 թվականից` Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում[2]։ 1975 թվականից հեռուստաթատրոնում բեմադրել է մի շարք ներկայացումներ[3][4], այդ թվում՝ արտասահմանում[5]։

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռիչարդսոնի «Մեծ անտառի զավակները»
  • Շեյնինի «Ծանր մեղադրանք»
  • Դելմարի «Հիշիր վաղվա օրդ» (երեքն էլ՝ Սունդուկյանի անվան թատրոն)
  • Երվանդ Օտյանի «Թաղականին կնիկը»
  • Գաբրիել Սունդուկյանի 4 վոդևիլի հեռուստաներկայացումները
  • Զանգվածային թատերականացված հանդիսություններ՝ «Էրեբունի-Երևան», 1983-1991, «Գլաձորի 1700-ամյակը», I-III համահայկական խաղերի գեղարվեստական ղեկավար

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ, բեմադրիչ Հրաչյա Աշուղյանը». Երկիր Մեդիա (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
  2. «AV Production - Հրաչյա Աշուղյան». avproduction.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.(չաշխատող հղում)
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. Հրաչյա Աշուղյանի կենսագրությունը AV production կայքում(չաշխատող հղում)
  5. «Աշուղյան Հրաչյա | armeniaculture.am». www.armeniaculture.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
  6. «Երևանի պատվավոր քաղաքացիները». www.yerevan.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաչյա Աշուղյան» հոդվածին։