Հրահատ Բ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հրահատ Բ Պարթև, Պարթևաստանի արքա մ.թ.ա. 138- 128թթ., Միհրդատ Ա Պարթևի (171–128 Մ.թ.ա.) որդի, շարունակել է հոր նվաճողական քաղաքականությունը՝ գրավելով Բաբելոնը։ Պատերազմ է վարել Սելևկյան տերության արքա Անտիոքոս Է Սիդետոսի դեմ, որը սկզբնական կարճաժամկետ հաջողությունից հետո ջախջախվել և սպանվել է Մեդիայում տեղի ունեցած ճակատամարտում մ.թ.ա. 129 թ, ինչը վերջնականապես վերջ է տվել Սելևկյանների իշխանությանը Եփրատ գետից արևելք։ Սպանվել է արևելքից Պարթևաստան ներխուժած սկյութական ցեղերի դեմ ճակատամարտում։