Հոֆմանի հեքիաթները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Հոֆմանի հեքիաթները
Les contes d'Hoffmann
Les Contes d'Hoffmann.jpg
Կոմպոզիտոր Ժակ Օֆենբախ
Լիբրետտոյի
հեղինակ(ներ)
Ժյուլ Բարբիե
Լիբրետտոյի
լեզու
ֆրանսերեն
Սյուժեի աղբյուր Ժյուլ Բարբիեի և Միշել Կարեի պիես
Էրնստ Տեոդոր Ամադեուս Հոֆմանի նովելներ
Ժանր Կոմիկական օպերա
Գործողությունների թիվ 3 (նախարարով և վերջարարով)
Ստեղծման թիվ 1880
Առաջնախաղ 1881 թ. փետրվարի 10
Առաջնախաղի վայր Փարիզ

Հոֆմանի հեքիաթները (ֆր.՝ Les contes d'Hoffmann), ֆրանսիացի երգահան Ժակ Օֆենբախի օպերա երեք գործողությամբ, նախարարով և վերջարարով։ Ֆրանսերեն լիբրետոյի հեղինակ Ժյուլ Բարբիե՝ ըստ Ժյուլ Բարբիեի և Միշել Կարեի պիեսի, որի հիմքում ընկած են Էրնստ Տեոդոր Ամադեուս Հոֆմանի երեք նովելները։ Առաջին անգամ կատարվել է 1881թ. փետրվարի 10-ին Փարիզում։ Օպերան համարվում է Օֆենբախի լավագույն ստեղծագործություններից մեկը, ներկայումս հաճախ բեմադրվում և ձայնագրվում է։ Օպերայի առանձին երաժշտական համարներից հատկապես հայտնի է "Belle nuit, ô nuit d'amour" բարկարոլան։

Արտաքին հղումներ[խմբագրել]