Էրնստ Տեոդոր Ամադեուս Հոֆման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ETA-Hoffmann.JPG

Էրնստ Տեոդոր Ամադեուս Հոֆման (գերմ.՝ Ernst Theodor Amadeus Hoffmann; 1776թ. հունվարի 24 , Քյոնիգսբերգ - 1822թ. հունիսի 25, Բեռլին), ռոմանտիզմի ուղղությանը պատկանող գերմանացի գրող, երգահան, նկարիչ։ Հայտնի է գրոտեսկով, սուր հումորով ու երգիծանքով հագեցած ֆանտաստիկական նովելներով, որոնցից շատերը այսօր էլ ժողովրդականություն են վայելում ոչ միայն գերմանալեզու երկրներում («Մարդուկ-Ջարդուկը և մկների թագավորը»[1], «Պստիկ Ցախեսը» և այլն)։ Նվազ ճանաչված է որպես երգահան, թեև նրա «Ունդինա» օպերայի առաջին բեմադրությունը 1816 թ. հաջողություն է ունեցել։

Հոֆմանն ազդել է Էդգար Ալան Պոյի և Հովարդ Լաֆկրաֆտի ստեղծագործության վրա։ Նրա շատ երկերի հիման վրա ստեղծվել են երաժշտական ստեղծագործություններ (Դելիբի «Կոպելիա» և Չայկովսկու «Շելկունչիկ» բալետը) Նրա կյանքի և երկերի հիման վրա ֆրանսիացի երգահան Ժակ Օֆենբախը գրել է «Հոֆմանի հեքիաթները» օպերան։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. թարգմանվել է հայերեն` Մարդուկ-Ջարդուկը և մկների թագավորը : Հեքիաթ-վիպակ / Է.Թ.Ա. Հոֆման; Թարգմ.՝ Է. Մակարյան; Նկ.՝ Ե. Սադովնիկովա. - Երևան : Արևիկ, 1988. - 62 էջ։

Արտաքին հղումներ[խմբագրել]