Հուսիկ Մելքոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հուսիկ Անդրեասի Մելքոնյան (1953թ. մարտի 30, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հնագետ, միջնադարագետ։

Ծնվել է 1953 թվականին Երևանում ուսուցչի ընտանիքում։ 1970 թվականին ավարտել է Երևանի թիվ 117 միջնակարգ դպրոցը, ապա աշխատանքի է անցել «Հայէլեկտրալույս» արտադրական միավորումում։

1973-1978 թվականներին սովորել է Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի Պատմության ֆակուլտետը։

1978-1981 թթ. ընդունվել և ավարտել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան, մասնագիտացել միջին դարերի հնագիտության և վիմագրության բնագավառում։

1978-1979 թվականներին աշխատել է Հայաստանի Ազգագրության պետական թանգարանում իբրև գիտական քարտուղար։ 1979 թվականին ասպիրանտական ուսումնառությանը զուգընթաց աշխատել է ինստիտուտի Միջին դարերի հնագիտության բաժնում, սկզբում իբրև ավագ լաբորանտ, ապա կրտսեր գիտաշխատող։ 1990 թվականին զբաղեցրել է գիտաշխատողի պաշտոնը, իսկ 1994 թվականին դարձել ավագ գիտաշխատող։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Ցաղաց քարի վանքը միջնադարյան Սյունիքի հնագիտական հուշարձաների համակարգում» վերտառությամբ։ Աշխատանքն իբրև մենագրություն պատրաստ է հրատարակության։ 1994-2019 թվականներին Հ. Մելքոնյանը եղել է ինստիտուտին կից գործող, դոկտորի աստիճան շնորհող մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարը։ Անդամակցում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Երևանի Պատմության թանգարանի գիտական խորհուրդներին։ Մասնակցել է Միջին դարերի հնագիտության բաժնի կողմից իրականացվող բազմաթիվ հնավայրերի պեղումներին (Խամշի վանք, Էջմիածին, Զորավոր, Մոզ[1], Կարբի, Վարդենուտ, Անբերդ, Աշոցք[2], Թալին[3], Օշական, Եղվարդ և այլն), հնագիտական արշավախմբերի ղեկավար է եղել Ցաղաց քարի[4], Եղեգիսի, Հացառատի, Գետափի, Ծաղկաձորի և Դաշտադեմի պեղումների ընթացքում։ Հ. Մելքոնյանը հեղինակակից է վեց գրքերի[5][6], հրատարակել է շուրջ 100 հոդված[7] և հիմնադրույթ գիտական պարբերականներում, զեկուցումներով հանդես եկել հանրապետական և միջազգային գիտաժողովներում։

2005 թվականից մինչ օրս Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Միջնադարյան Հայաստանի հնագիտության բաժնի վարիչն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հուսիկ, Մելքոնյան (1982, N11, էջ 94-98։). «Մոզ ավանի հուշակոթողները». Լրաբեր հաարակական Գիտությունների.
  2. Հուսիկ, Մելքոնյան (1992, № 3-4, էջ 103-105). «Աշոցքը Անի քաղաքի մշակույթի համակարգում». Անի.
  3. Հուսիկ, Մելքոնյան (2002, № 1, էջ 23). «Թալինի դամբարանը,Նորահայտ դամբարան Երևանի կենտրոնում, Հրեական տապանաքարեր հին Եղեգիսում». Հայ արվեստ.
  4. Հուսիկ, Մելքոնյան (1992, 1, էջ 149-158։). «Ցաղաց քար (պեղումների նախնական արդյունքները)». Հնագիտական աշխատանքները Հայաստանի նորակառույցներում (1986-1987թթ., պեղումների արդյունքները).
  5. Գր. Գրիգորյան, Գ. Կարախանյան, Հ. Մելքոնյան, Գ. Սարգսյան (2012). Դիվան հայ վիմագրության. Երևան: ՀՀ ԳԱԱ <<Գիտություն>> հրատարակչություն.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. Գր. Գրիգորյան, Հ. Մելքոնյան, Գ. Սարգսյան (2017). Դիվան հայ վիմագրության. Երևան: ՀՀ ԳԱԱ <<Գիտություն>> հրատարակչություն.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. Գագիկ Սարգսյան, Հուսիկ Մելքոնյան (2012, 3, 94-119). «Վիմագրագիտական էսքիզներ-2». Պատմա-բանասիրական հանդես.