Հովսեփ Ոսկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովսեփ Ոսկանյան
Ծնվել էփետրվարի 12 (24), 1883[1]
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 22, 1939(1939-11-22)[1] (56 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան, ռեժիսոր և թատերական գործիչ
Ամուսին(ներ)Արուս Ոսկանյան[1]
Պարգևներ և մրցանակներ
Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ

Հովսեփ Աթանասի Ոսկանյան (փետրվարի 12 (24), 1883[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 22, 1939(1939-11-22)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ։ Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1931)։

Արուս Ոսկանյանի ամուսինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հ. Ոսկանյանը 1902 թ.-ին ընդունվում է Մոսկվայի ֆիլհարմոնիական դպրոց։ Աբելյան-Արմենյան թատերախմբի կազմի մեջ հանդես է եկել Կոստանդնուպոլսում։ Հենց այստեղ էլ Ոսկանյանն ամուսնացել է Արուսյակ Դարպասյանի՝ նույն ինքը Արուս Ոսկանյանի հետ։ Հյուրախաղերով հանդես է եկել նաև Թիֆլիսում և Բաքվում[2]։ Ոսկանյանը նպաստել է օպերետային ժանրի տարածմանը Անդրկովկասում։ Կազմակերպել է մի շարք թատերախմբեր, շրջագայել Անդրկովկասում, Ռուսաստանում։

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրապետ աղա՝ «Ազրայիլ»
  • Տոկերամո՝ «Թայֆուն»
  • Շտոկման՝ «Դոկտոր Շտոկման»
  • Բելուգին՝ «Բելուգինի ամուսնությունը»
  • Քաջ Նազար՝ «Քաջ Նազար»
  • Օթելլո՝ «Օթելլո»
  • Սերգեյ-բեկ՝ «Նամուս»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարսեղյան Ա., Հովսեփ Ոսկանյան, Ե., 1968:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 626.
  2. Հայ սովետական թատրոնի պատմություն. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. 1967.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 626