Հովհաննես Զոհրապյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Զոհրապյան
Ծնվել է1756[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[1]
Մահացել է1829[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունբանասեր

Հովհաննես Զոհրապյան (1756[1], Կոստանդնուպոլիս[1] - 1829[1]), հայ բանասեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում՝ փոքր հասակից տեղափոխվել Վենետիկի Մխիթարյանների Ս. Ղազար վանքը, որտեղ ստացել է կրթությունը, ընդունել հոգևորական կոչում։ Գրել է պատմա-բանասիրական աշխատություններ։ Ընդարձակ ծանոթագրություններով հրատարակել է Մովսես Խորենացու «Գիրք պիտոյիցը», Ներսես Շնորհալու «Ողբ Եդեսիոյ»-ն։ Նրա ամենանշանակալից գործը Աստվածաշնչի չորրորդ հրատարակությունն է, որ կատարել է 1805 թվականին Վենետիկում, առաջաբանով և ծանոթագրություններով, բազմաթիվ ձեռագրերի բաղդատությամբ։ Գիրքը լույս է տեսել թե՛ մեծադիր հատորի մեջ, և թե՛ չորս փոքրադիր հատորներով, որոնցից երեքը պարունակում են Հին կտակարանը, 4-րդը՝ Նոր կտակարանը։

Նրա գրչին է պատկանում հետևյալ աշխատությունները. «Պատմութիւն Աստվածաշունչ գրոց, Հին և Նոր կտակարանաց, համառօտեայ դիւրիմաց ոճով ի լեզու աշխարհաբար յուսումն պարզամտաց և համբակաց»։ Հրատարակվել է որպես ձեռնարկ և արժանացել բազմաթիվ տպագրության (1803, 1805, 1807, 1854, 1859, 1873), «Գաղափար հայկական մեսրոպեան տառից»[2]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 332.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 700