Ծանոթագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծանոթագրություն, լրացուցիչ տեքստ (բացատրություն, աղբյուրի վկայակոչում, խմբագրի ծանոթագրություն և այլն), որ զետեղվում է էջի ներքևում և հիմնական տեքստից անջատվում ուղիղ գծով։ Ծանոթագրությունը շարվում է կեգելով և ուղեկցվում նշանով (թվանշանով կամ աստղանիշով), որը նույնն է, ինչ և տեքստի բացատրվող մասի մոտ դրված նշանը։ Ինչպես նաև ծանոթագրությունը երկի վերջում տրվող բացատրությունն է, որը ներկայացնում է նրա ստեղծագործական պատմությունը, լուսաբանում անհասկանալի հատվածները, բառերը, արտահայտությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png