Հովակիմ Փորքշեյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովակիմ Փորքշեյան
Ծնվել է1911
ԾննդավայրԴոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել է1995
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՌոստովի պետական բժշկական համալսարան
Մասնագիտությունբժիշկ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1950)
ԱշխատավայրՀարավային Ուրալի պետական բժշկական համալսարան և Սանկտ Պետերբուրգի պետական բժշկական ակադեմիա
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Հովակիմ Քրիստափորի Փորքշեյան (1911, Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - 1995, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայ դատական բժիշկ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1950), պրոֆեսոր (1956): ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1974):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովակիմ Փորքշեյանը ծնվել է 1911 թվականին, Դոնի Ռոստովում։ 1935 թվականին ավարտել է Դոնի Ռոստովի բժշկական ինստիտուտը։ 1939-1948 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, եղել է խորհրդային բանակի ախտաբան-անատոմ, դատաբժշկական փորձագետ, ապա՝ նավատորմի գլխավոր փորձագետ, դատաբժշկական կենտրոնի լաբորատորիայի պետի տեղակալ, 1948-1959 թվականներին՝ Չելյաբինսկի բժշկական ինստիտուտի դատական բժշկության ամբիոնի վարիչ, 1956-1958 թվականներին, միաժամանակ՝ Չելյաբինսկի բժշկական ինստիտուտի փոխտնօրեն, 1959-1981 թվականներին՝ Լենինգրադի բժշկական ակադեմիայի դատական բժշկության ամբիոնի վարիչ (պրոֆեսոր՝ 1981 թվականից)։ Ամբիոնին կից կազմակերպել է իրեղեն ապացույցների դատաբժշկական փորձաքննության դասընթացներ[1]։

Աշխատանքները վերաբերում են դատաբժշկական վնասվածքաբանության հարցերին։ Առաջինն է գործնական դատաբժշկության մեջ ուսումնասիրել լազերային վնասվածքները։ Հեղինակ է դասագրքերի և ուսումնամեթոդական ձեռնարկների[2]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովակիմ Փորքշեյանը մահացել է 1995 թվականին, Սանկտ Պետերբուրգում։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չելյաբինսկի դատական բժիշկների ընկերության հիմնադիր-նախագահ (1950-1959)։
  • Դատաբժիշկների համամիութենական գիտական ընկերության վարչության անդամ (1961-1976)։
  • Լենինգրադի բաժանմունքի վարչության նախագահ (1968-1981)։
  • Դատաբժիշկների համառուսաստանյան գիտական ընկերության նախագահության անդամ (1974-1981)
  • Դատաբժշկական փորձաքննություն» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
  • ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ
  • Մեդալներ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Судебно-медицинская экспертиза повреждений сердца: дисс... канд. мед. н., 1948.
  • Экспертиза трупа, обнаруженного на железнодорожном полотне: дисс... док. мед. н., 1954.
  • Судебно-медицинская экспертиза трупов лиц, погибших от автомобильной травмы: Методическое пособие для врачей-курсанто. Ленинград: [Б. и.], 1970.[3]
  • Осмотр места происшествия при смертельных железнодорожных происшествия при смертельных железнодорожных повреждениях : Методические указания для врачей врачей-курсантов / О.Х. Поркшеян; Ленинградский государственный институт усовершенствования врачей им. С.М. Кирова. Ленинград: [Б. и.], 1970.[4]
  • Судебная медицина в буржуазных странах.
  • Судебная медицина в дореволюционной России.
  • Судебная медицина. Учебник (համահեղինակ).
  • Судебники Мхитара и Смбата Спарапета - памятники применения медицины в следственной и судебной практике средневековой Армении.
  • О некоторых особенностях переломов трубчатых костей при перекатывании через конечности колес железнодорожного транспорта.
  • Курс судебной медицины. - Юриздат, 1959 (համահեղինակ).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 643։
  2. «Кто есть кто в судебной медицине П». www.med-pravo.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  3. Փորքշեյան, Հովակիմ Քրիստափորի; Мазуренко, М. Д. (1970). Судебно-медицинская экспертиза трупов лиц, погибших от автомобильной травмы: Методическое пособие для врачей-курсантов. Ленинградский государственный институт усовершенствования врачей им. С.М. Кирова. Ленинград: Б. и.
  4. Փորքշեյան, Հովակիմ Քրիստափորի (1970). Осмотр места происшествия при смертельных железнодорожных происшествия при смертельных железнодорожных повреждениях: Методические указания для врачей врачей-курсантов. Ленинградский государственный институт усовершенствования врачей им. С.М. Кирова. Ленинград: Б. и.