Հովակիմ Խոնդկարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովակիմ Խոնդկարյան
Ծնվել է1900
ԾննդավայրՄոխրաթաղ, Ադրբեջան
Մահացել է1986
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան (1927)
Մասնագիտությունբժիշկ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր

Հովակիմ Ավետի Խոնդկարյան (1900, Մոխրաթաղ, Ադրբեջան - 1986, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ բժիշկ, նյարդախտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովակիմ Խոնդկարյանը ծնվել է 1900 թվականին, Մոխրաթաղ գյուղում (ԼՂՀ Մարտակերտի շրջան1927 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1937-1941 թվականներին՝ Սեմաշկոյի անվան կենտրոնական կլինիկական հիվանդանոցի նյարդաբան, 1941-1945 թվականներին աշխատել է էվակոհոսպիտալում, 1945-1956 թվականներին՝ ԽՍՀՄ հաղորդակցության ճանապարհների նախարարության կենտրոնական կլինիկական հիվանդանոցի վարիչ, ապա՝ գիտական ղեկավար, 1956 թվականից՝ ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի Նյարդաբանության գիտահետազոտական ինստիտուտի նյարդային վարակների կլինիկական բաժանմունքների վարիչ[1]։

Աշխատանքները վերաբերում են նյարդային համակարգի՝ հիմնականում ցրված և կողմնային ամիոտրոֆիկական կարծրախտի դանդաղ վարակների հիմնահարցերին, նեյրոինֆեկցիաների ուսումնասիրությանը, demyelination- ին և նեյրոդեգեներատիվին։ Խոնդկարյանը զբաղվել է կլինիկայի ախտորոշմամբ և ամիոտրոֆիկ կողային սկլերոզի պաթոլոգիական անատոմիայով։

Հեղինակ է մի շարք գիտական աշխատությունների, որից 6-ը մենագրություն։

Հովակիմ Խոնդկարյանը մահացել է 1986 թվականին, Մոսկվայում։ Թաղված է Դոնսկոյի վանքի գերեզմանատանը (Մոսկվա)[2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Боковой амиотрофический склероз: (Гистопатологическое исследование), О. А. Хондкариан, Москва: Медгиз, 1957.
  • Боковой амиотрофический склероз. О. А. Хондкариан, Т. Л. Бунина, И. А. Завалишин; АМН СССР, Академия медицинских наук СССР. Москва: Медицина, 1978.
  • Состояние нервной системы при хронических заболеваниях почек, Т. Г. Глориозова, О. А. Хондкариан, Г. П. Шульцев; Ред. Е. В. Шмидт; АМН СССР, Академия медицинских наук СССР. Москва: Медицина, 1980.
  • «Рассеянный склероз», М., 1987 (համահեղինակ).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  2. «Московские могилы. Хондкарян О.А.». www.moscow-tombs.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովակիմ Խոնդկարյան» հոդվածին։