Հոնգհա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոնգհա — գետ Չինաստանում և Վիետնամում։ Սկիզբ է առնում Յուննանի բարձրավանդակից և թափվում Հարավչինական ծովի Բակբո ծոցը` առաջացնելով դելտա (տարած. 15 հազար կմ քառակուսի)։ Երկարությունը 1183 կմ։ Հոնգհայի ափին է Հանոյ քաղաքը, գետաբերանում` Հայֆոն ծովային նավահանգիստը։
[խմբագրել] Անվանումը
Հայտնի է նաև Կարմիր գետ անունով, որը վիետնամերեն Հոնգհա անվանման բառացի թարգմանությունն է։ Անվանումը կապված է բերուկների առատության հետ, բերուկներ, որոնք գետի ջրերին տալիս են կարմիր երանգ։ Գետը Վիետնամում հայտնի է նաև Սոնգկոյ անունով, իսկ Չինաստանում` Լիշեհե և Յուանցզյան անուններով։[1]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1989). Աշխարհագրական անունների բառարան, Հ-Ֆ. Երևան: «Լույս», էջ 35.