Հոմստեդ-ակտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոմստեդ-ակտ (անգլ.՝ homestead-տնամերձ հողակտոր), հողաբաժինների մասին օրենք՝ ընդունված ԱՄՆ-ում, 1862 թվականի մայիսին, 1861-1865 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակ ժողովրդական զանգվածների և հանրապետական կուսակցության արմատական-դեմոկրատական թևի ճնշման տակ։ Համաձայն հոմստեդ-ակտի, 21 տարին լրացրած ԱՄՆ-ի յուրաքանչյուր քաղաքացի, որ չէր կռվել Հարավի կողմում ընդդեմ Հյուսիսի, կարող էր ստանալ 160 ակր (65 հա) հողակտոր՝ հողերի հասարակական ֆոնդից, վճարելով 10 դոլլար։ Նորաբնակը, որն սկսում էր մշակել հողն ու շինություններ կառուցել, 5 տարին լրանալուց հետո դառնում էր հոդի սեփականատերը (անվճար)։ Հոմստեդ-ակտով ԱՄՆ-ում բաժանվեց շուրջ 2 մլն հողաբաժին 285 մլն ակր (115 մլն հա) ընդհանուր տարածությամբ։ Հոմստեդ-ակտի, որը ստրկատերերի դեմ ուղղված միջոցառում էր, ընդունումը նշանավորեց գյուղատնտեսության մեջ կապիտալիզմի զարգացման ֆերմերական «ամերիկյան» ուղու համազգային հաղթանակը, որն ապահովում էր «...արտադրողական ուժերի ամենաարագ զարգացումը...»։ Գյուղատնտեսության մեջ կապիտալիզմի զարգացումը արագացնում էր դասակարգային շերտավորումը ֆերմերների մեջ և նրանց հիմնական մասի պրոլետարացումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png