Հող (երաժշտական նախագիծ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հող
ԺանրերԱմբիենտ, Էթնիկ, Գործիքային
Գործունեություն2016-մեր օրեր
Կայքhogh.bandcamp.com

Հող (նաև Հող Խոնավ[1]), հայկական էթնիկ-էլեկտրոնային երաժշտական նախագիծ ստեղծված 2016 թ. հոկտեմբերի 1-ին՝ Երևանում։ Հանդես է գալիս հիմնականում էլեկտրոնային ամբիենտ ժանրում` ստեղծելով ազգային և էթնիկ էլեմենտներով միաձուլված գործիքային երաժշտություն։ Մինչ այժմ Հողը թողարկել է ութ թվային ալբոմ։

Պատմություն

Հող անունն ասոցացվում է Հայաստանի և հայոց հողերի հետ։ Հեղինակի հավաստմամբ յուրաքանչյուր ստեղծագործություն իր մեջ կրում է որոշակի հաղորդագրություն, որն արտացոլված է վերնագրերում։ Վերջիններս խորհրդանշում են Հայոց պատմության անցյալի և ներկայի թերևս ամենախոցելի դրվագները` Մեծ Եղեռնը և մերօրյա արտագաղթը։ Այս մասին ի լուր աշխարհի բարձրաձայնում է հենց ինքը` հայրենի հողը։

Սկավառակագրություն

Ալբոմներից չորսը՝ Խոնավ, Անմշակ, Վար, Արտևոր կազմում են մեկ իմաստային ամբողջություն, որոնցից յուրաքանչյուրը նախորդի տրամաբանական շարունակությունն է։ 2017 թ. նոյեմբերին թողարկվեց Հողի թվով հինգերորդ ալբոմը՝ «Նիհիլ» -ը։ Ի տարբերություն նախորդ չորսի «Նիհիլ» -ը կրում է գլոբալ իմաստային արժեք։

  • Խոնավ (2016)
  • Անմշակ (2017)
  • Վար (2017)
  • Արտևոր (2017)
  • Նիհիլ (2017)
  • Բանջար (2018)
  • Ամբար (2020)
  • Արոտ (2020)

Խոնավ (2016)

«Խոնավ»

Առաջին ալբոմը` «Խոնավ»-ը (Հոկտեմբեր 22, 2016) խորհրդանշում է դեռևս 20-րդ դարի սկզբին՝ ողբից և լացից խոնավացած հայոց հողերը, միաժամանակ հողի նպաստավոր խոնավությունը նոր կյանքի համար։

  • Ծիլ - խորհրդանշում է ողբից խոնավացած հողում նոր կյանքի սկիզբը, ծաղկումը։
  • Արմատ - խորհրդանշում է սփռված ազգի մեկ ընդհանուր ծագումը, արմատները և դրանք երբեք չդավաճանելու գաղափարը։
  • Սերմ - խորհրդանշում է վտանգված ազգի անկոտրում բազմացումը։
  • Անձրևաորդ - խորհրդանշում է թշնամի ազգերին, որոնք թեև վնասատու գործողություններով, ավելի նպաստավոր պայմաններ ստեղծեցին ազգի ծաղկման համար։
  • Ծանրացած - խորհրդանշում է ազգի ողբից ծանրացած հոգին, ասոցացվելով անձրևից ծանրացած հողի հետ։ 
  • Հետքը Հոտի - խորհրդանշում է օդում դեռևս ցեղասպանության օրերից մնացած կորուստների հոտը։
  • Մամուռ - խորհրդանշում է ազգի` խոնավությունից մամռակալած սիրտն ու հոգին։

Անմշակ(2017)

«Անմշակ»

«Անմշակ»-ը (Հունվար 10, 2017) խորհրդանշում է անմշակ, լքված, անտեր ու տիրակալ հողերը և ահազանգում մերօրյա արտագաղթի մասին։

  • Էլ Մշակող Չունի - խորհրդանշում է երկրում մինչ օրս շարունակվող արտագաղթը և դրա պատճառով լքված հողերը։
  • Դեղնած - կարելի է համարել «էլ Մշակող Չունի» -ի տրամաբանական շարունակությունը, ահազանգում է դեղնող, չորացող, մեռնող հողերի մասին։
  • Քոթուկ նշ. կոճղ - խորհրդանշում է արտագաղթի պատճառով իրենց արմատներից կտրված ընտանիքներին։
  • Ճաք - խորհրդանշում է մոտալուտ աղետը, ամայությունը, անապատացումը։
  • Էտած Ճյուղ: - խորհրդանշում է արտագաղթի պատճառով անավարտ թողած գործերը, պլանները։
  • Կոշտ - խորհրդանշում է ազգի մեջ արտագաղթի կոշտացած խնդիրը, միևնույն ժամանակ նրանց նորից վերադարձնելու կարծրացած հավատը։
  • Եզան Լեզու - մոլախոտ, որը բուժում է. խորհրդանշում է բոլոր այն մարդկանց ովքեր թեև թշնամական ծագմանը օգնության ձեռք մեկնեցին ազգին 21-րդ և 20-րդ դարի սկզբին։ 

Վար (2017)

«Վար»

«Վար»-ը (Մարտ 25, 2017) խորհրդանշում է վերադարձի հույսը, նոր կերտվող ապագան, աճելու և նորից բազմանալու ակնկալիքը։

  • Քուջուջ - խորհրդանշում է այդքան տառապանք կրելուց հետո՝ ազգի քջջելու և լավը գտնելու հաստատակամությունը։ 
  • Բողբոջ - խորհրդանշում է բողբոջող ազգը, նրա նոր զարգացող կյանքը, պատկերը և գաղափարները։
  • Քաղհան - խորհրդանշում է ազգի դեմ ուղղված բոլոր սպառնալիքների և սադրանքների վերացումը։
  • Գոմաղբ - խորհրդանշում է ազգի` լավը վատի մեջ տեսնելու, անօգտակարը օգտակարի վերածելու և ոչնչից ամեն ինչ ստեղծելու կարողությունը։
  • Ցողուն - խորհրդանշում է ազգի զարթոնքը և սկսվող վերածնունդը։
  • Տնկի - խորհրդանշում է ազգի երիտասարդ սերունդը, որն աճում է խոստանալով ավելի լավ հեռանկար։
  • Գարնանացան - խորհրդանշում է ազգի նոր գարունը։

Արտևոր (2017)

«Արտևոր»

«Արտևոր»-ն (Մայիս 19, 2017) ավետում է վերածնունդը, վերադարձը, համախմբումը, արարումը և ազգի` նորից իր հողերին տեր կանգնելու գաղափարը։

Արտևորի յուրաքանչյուր ստեղծագործությունը ներկայացնող գյուղատնտեսական գործիք խորհրդանշում է ազգի աշխատասիրությունը, ստեղծելու, արարելու ջանքն ու եռանդը, պայքարելու և երբեք չհանձնվելու կամքը։

  • Գերանդի
  • Փոցխ
  • Բահ
  • Թակուջակ
  • Մանգաղ
  • Եղան
  • Թոխր
    «Նիհիլ»

Նիհիլ (2017)

«Նիհիլ» -ը (Նոյեմբեր 3, 2017) Հողի թվով հինգերորդ թվային ալբոմն է Թամարա Խուբլարյանի մասնակցությամբ։

  • Երկիր
  • Վեներա
  • Լուսնթագ

Բանջար (2018)

«Բանջար»-ն (Փետրվար 11, 2018) ահազանգում է Հայաստանում բնապահպանական խնդիրների՝ Թեղուտի, Ամուլսարի և այլ հանքերի շահագործման արդյունքում վտանգնված բնության մասին, որի մի մասն են կազմում սինձը, սիբեխը, թելուկը և այլ բանջարատեսակներ։  

«Բանջար»

Ծանոթագրություններ

  1. «Հող Խոնավ».

Աղբյուրներ

Արտաքին Հղումներ