Հողի ռեակցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հողի ռեակցիա, հողի ֆիզիկա-քիմիական հատկություն, որը ֆունկցիոնալորեն կապված է հողի պինդ և հեղուկ մասերի և իոնների հետ։ Եթե հողում գերակշռում են իոնները, ապա հողի ռեակցիա թթվային է, իսկ իոնները՝ հիմնային, հավասարության դեպքում՝ չեզոք։

Հողի ռեակցիան էական նշանակություն ունի հողմահարման արգասիքների միգրացիայի ժամանակ տարրերի միացությունների միգրացման ունակությունն աճում է թթվային միջավայրում, իսկ և տարրերի միացություններինը՝ հիմնայինում։ Հողի ռեակցիան ազդում է բույսերի կենսագործունեության վրա։ Շատ բույսեր տուժում են և իոնների մեծ կոնցենտրացիայից, դրա համար էլ թթու հողերը անհրաժեշտ է կրացնել։ Ուժեղ հիմնային հողերը (ալկալի հողեր, սոդային աղուտներ), որոնք բնութագրվում են իոնների բարձր կոնցենտրացիայով և անստրուկտուրայնությամբ, նպաստավոր չեն բույսերի աճման և զարգացման համար։ Գիպսացումը, օրգանական պարարտացման հետ, չեզոքացնում է հիմնային ռեակցիան և բարելավում է հողի ագրոնոմիական հատկությունները։ Հողի ռեակցիայի քանակական գնահատման համար օգտագործվում են տարբեր ցուցանիշներ՝ հողի սուսպենզիայի -ը ջրում կամ լուծույթում, տիտրված թթվայնությունը կամ հիմնայնությունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 535