Իոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իոններ, էլեկտրականապես լիցքավորված մասնիկներ, որոնք առաջանում են, երբ ատոմները կամ ատոմների խմբերը (մոլեկուլներ, ռադիկալներ) էլեկտրոններ կամ լիցքավորված այլ մասնիկներ են ձեռք բերում կամ կորցնում։ «Իոններ» հասկացությունը և տերմինը մտցրել է Մ. Ֆարադեյը (1834 թվականին)։ Դրական իոնները նա անվանել է կատիոններ (օրինակ, Na + , Ca2+), իսկ բացասականները՝ անիոններ (Cl~, ՏՕ^~)։ Իոնի լիցքի մեծությունը բազմապատիկ է էլեկտրոնի լիցքին։ Իոնի հատկությունները որոշվում են լիցքի նշանով և մեծությամբ, իոնի չափերով և էլեկտրոնային թաղանթի կառուցվածքով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png