Հյուսիսային Դվինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Severnaya Dvina.png

Հյուսիսային Դվինա (ռուսերեն՝ Се́верная Двина́), գետ Ռուսաստանի եվրոպական մասի հյուսիսում, Վոլոգդայի և Արխանգելսկի մարզերում։ Կազմավորվում է Սուխոնա և Յուգ գետերի միախառնումից, թափվում Սպիտակ ծովի Դվինայի խորշը՝ առաջացնելով դելտա (տարած. շուրջ 900 կմ քառակուսի)։ Երկարությունը 744 կմ է, նավարկելի։ Սուխոնա գետով, Կուբենսկոյե լճով, Շեքսնա գետով միացված է Վոլգա-Բալթյան ջրային ուղղուն (Հյուսիս-դվինյան ջրային համակարգ)։ Գետաբերանում Արխանգելսկ քաղաքն է։[1]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1989)։ Աշխարհագրական անունների բառարան, Հ-Ֆ։ Երևան: «Լույս», էջ 26։