Հիսուսի ճշմարիտ եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիսուսի ճշմարիտ եկեղեցու աղոթատուն (Ֆուչժու, ՉԺՀ)

Հիսուսի ճշմարիտ Եկեղեցի (չինարեն՝ ։ 真耶穌教會) անկախ եկեղացական համայնք է, որն հիմնադրվել է 1917-ին Պեկինում, Չինաստանում [1]։ 2009-ին, սեփական տվյալներով, այն ունի 1,5-ից 2,5 միլիոն անդամ հիսուն երեք երկրներում։[2] Եղեկեցու ներկայիս ընտրված նախագահն է քարոզիչ Յանգ-Ջի Լին։ Եկեղեցին չի ընդունում Սուրբ Երրորդության գաղափարը և Աստծուն և Հիսուս Քրիստոսին համարում է միևնույն անձը։

1958-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում այս եկեղեցին, ինչպես և մյուս քրիստոնեական եկեղեցիները, արգելվել են։ Նրան թույլ է տրվել վերաբացվել 1985-ին և դրանից հետո այն արագընթաց աճ է ունեցել ողջ երկրում, հատկապես երկրի Ցզյանսու, Հունան, Ֆուցզյան շրջաններում։ [3]։



Ծանոթագրություններ և նշումներ

  1. The Growth of Independent Christianity in China, 1900-1937, Daniel H. Bays
  2. Although the Los Angeles based TJC International Assembly church website states a figure of 1.5 million, church sources from China say the figure is closer to the range of 2.4 - 3 million within China itself. See Allan Anderson: An introduction to Pentecostalism: global charismatic Christianity, p.133-4.
  3. Lambert, T. 2006, China’s Christian Millions, Monarch Books, Oxford, pp. 59-60

Արտաքին հղումներ[խմբագրել]