Հերակլեսը Ադմետոսի մոտ
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Անատոլի Պետրով |
Հնչյունավորում | Միխայիլ Ցարյով, Ալեքսանդր Վոևոդին, Աննա Կամենկովա-Պավլովա, Արմեն Ջիգարխանյան, Ալեքսանդր Բելյավսկի և Ինոկենտի Սմոկտունովսկի |
Երաժշտություն | Սանդոր Կալոշ |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 1218 վայրկյան |
Թվական | 1986 |
Հերակլեսը Ադմետոսի մոտ (ռուս.՝ Геракл у Адмета), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը ստեղծվել է ռեժիսոր Անատոլի Պետրովի կողմից, 1986 թվականին[1], նոր գեղանկարչական տեխնիկայով[2], ըստ հին հունական առասպելի մոտիվների։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոյրաները՝ ճակատագրի աստվածուհիները, արքա Ադմետոսին վաղաժամ մահ են կանխագուշակել։ Նա դիմում է դելֆինական քրմուհուն՝ Պիթիային, և վերջինս նրան է փոխանցում Ապոլլոնի կամքը. նա մահից կարող է փրկվել միայն այն դեպքում. եթե նրա փոխարեն պատրաստ լինի մեկ ուրիշը մահանալ։ Հերմեսի խորհրդով նա գնում է փնտրելու, բայց ո՛չ պատերազմ գնացող զինվորները, ո՛չ աղքատ ու կույր ծերունին չեն համաձայնվում մահանալ նրա փոխարեն։ Վերջին օրը Ամենտոսի կինը` Ալկեստան, զոհաբերում է ինքը իրեն` հանուն իր ամուսնու։
Այդ օրը անմխիթար Ադմետոսին հյուր է գալիս Հերակլեսը։ Մեծ հյուրին դիմավորում են շքեղ հյուրասիրությամբ, բայց Հերակլեսը զարմանում է, թե ինչու Ադմետոսը չի իրեն դիամվորել, իսկ ծառաները նման են մահացածների թագավորության ստվերներին։ Հերակլեսը Հերմեսի հետ շփվում է անոթի միջոցով, որը ունի Աստծո գլխի պատկերը, և հրավիրում է նրան սեղանի մոտ։ Հերմեսը հայտնվում է Հերակլեսի մոտ և վերակենդանացնում է պարողներին` խնջույքը դարձնելով ավելի ուրախ։ Բայց ծառաները չեն կիսում նրանց ուրախությունը, և երբ Հերակլեսը գինեգործին հարցնում է, ինչու չէ նա ուրախ, նա պատահաբար ասում է Ալկեստայի մահվան մասին։ Հերակլեսը բարկանում է, թե ինչու նրան այդ մասին չէին ասել։ Հերմեսը բացատրում է, որ Ադմետոսը հրամայել է, որպեսզի չփչացնեն հյուրի հանգիստը։ Հերակլեսը որոշում է, որ անհրաժեշտ է ինչ-որ բան անել։
Գիշեր։ Ակսենտայի գերեզմանին է գալիս Թանատոսը (հենց այդպես են նրան անվանում մուլտֆիլմում), մահվան ստորերկրյա սարսափելի աստվածը։ Որպեսզի վերցնի նրա հոգին` նա պետք է կշտանա զոհի արյունով, սակայն գերեզմանոցում թաքնված Հերակլեսը թույլ չի տալիս անել այդ։ Կռիվ է սկսվում, և գիշերվա վերջում Հերակլեսը հաղթում է Թանատոսին։
Առավոտյան Հերակլեսն Ադմենդոսի մոտ բերում է մի կին, իբրև հյուրասիրության շնորհակալություն, բայց Ադմետոսը հրաժարվում է նվերից` տխրելով իր կնոջ համար։ Հերակլեսը հետ է տանում կնոջ գլխի ծածկոցը, և բոլորը տեսնում է, որ դա Ալկեստան է։ Ուրախ Ադմետը հանկարծ տեսնում է, որ նա լուռ է, բայց Հերակլը հանգստացնում է նրան, ասելով, որ Ակսենտան երեք օր և երեք գիշեր ոչինչ չի ասի, քանի դեռ բերված չէ փոխարինվող զոհաբերությունը։
Երջանիկ Ադմետոսը հրավիրում է Հերակլեսին էլի մնալ, բայց Հերակլեսը պետք է շտապի Եվրասֆեյոսի հրահանգով Դիոմեդոս արքայի ձիերի համար զբաղվելու։
Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սցենարի հեղինակ և կինոռեժիսոր՝ Անատոլի Պետրով
- Բեմադրող նկարիչ՝ Լյուդիմալա Լոբանովա, Անատոլի Պետրով
- Կոմպոզիտոր՝ Շանդոր Կալլոշ
- Կինոօպերատոր՝ Միխայիլ Դրույան
- Հնչյունային օպերատոր՝ Վլադիմիր Կուտուզով
- Մոնտաժ՝ Նատալյա Ստեպանցեևա
- Ռեժիսորի օգնական՝ Լ. Մորոզովա
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝
- Վլադիմիր Զարուբին
- Գալինա Զեբրովա
- Նկարիչներ՝
- Տ. Ագաֆոնովա
- Ելենա Կարավաևա
- Մարկելով Ալեքսանդրա
- Էրաստ Մելաձե
- Գալինա Բարինովա
- Վիկտորյա Մակինա
- Գալինա Պետրովա
- Դերերը հնչյունավորել են՝
- Միխայիլ Ցարյով՝ հեղինակի տեքստ
- Ալեքսանդրա Վոևոդին՝ Ադմետոս
- Արմեն Ջիգարխանյան՝ Հերակլես
- Ալեքսանդր Բելյավսկիյ՝ Հերմես
- Աննա Կամենկովա՝ Ալկեստիդա
- Ինոկենտի Սմոկտունովսկի՝ ծերուկ
- Պյոտր Վիշնյակով՝ Ֆերետ
- Օլեգ Մոկշանցև
- Գ. Մարկով
Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստանում 1990-ական թվականներին մուլտֆիլմը VHS ձևաչափով թողարկվել է «Խոշոր պլան» կինոմիավորման կողմից, «Պրոմեթևս» և «Վերադարձ Օլիմպոսից» մուլտֆիլմների հավաքածուում, ինչպես նաև` Video CD տեսաերիզների վրա, «Լիզարդ» ընկերության կողմից։
Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նման տեխնիկայով ստեղծվել էր նույն ռեժիսոր «Պոլիգոն) մուլտֆիլը (1977 թ.)` ըստ Ս. Հանսովսկու նույնանուն պատմվածքի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 8-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Георгий Бородин Анатолий Алексеевич Петров (1937—2010) 03.03.2010
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հերակլեսը Ադմետոսի մոտ» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- «Հերակլեսը Ադմետոսի մոտ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Հերակլեսը Ադմետոսի մոտ» Аниматор.ру կայքում
|