Հելենդ Պեեպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելենդ Պեեպ
Ծնվել էհուլիսի 29, 1910(1910-07-29)[1]
Մահացել էհոկտեմբերի 20, 2007(2007-10-20)[2] (97 տարեկան)
Մահվան վայրՏարտու, Էստոնիա
ԳերեզմանՌաադիի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Էստոնիա
Մասնագիտությունդերասան, օպերային երգիչ և ծաղրանկարիչ
Պարգևներ և մրցանակներ

Հելենդ Վալդեմարի Պեեպ (էստ․՝ Helend Peep, ծննդյան անուն՝ Էռնստ-Հելմուտ Պեեպ էստ․՝ Ernst-Helmut Peep, 29 հուլիսի, 1910, Վայկլա – 20 հոկտեմբերի, 2007, Տարտու), էստոնացի դերասան և օպերային երգիչ (տենոր)։ Ավելի քան 50 տարի խաղացել է Տարտուի «Վանեմույնե» թատրոնի բեմում։ Էստոնական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1957), Էստոնական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1970)[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելենդ Պեեպը ծնվել է 1910 թվականի հուլիսի 29-ին Էստլյանդիայի նահանգի Կոհտլա-Յարվեի գավառի Պորսկովո գյուղում (ներկայում՝ Վայկլա), մանր ֆերմերի ընտանիքում։ Երբ Հելենդ Պեեպը եղել է չորս տարեկան, մահացել է նրա հայրը։ Մայրը՝ Ադելինան, միայնակ է դաստիարակել երկու երեխաներին[3]։

1931 թվականին Պեեպն ավարտել է գիմնազիա Յիհվիում[4]։ Մասնագիտական կարիերան սկսել է 1938 թվականին որպես Տարտուի «Վանեմույնե» էստոնական ազգային թատրոնի երգչախմբի անդամ։ 1939 թվականից մինչև 1942 թվականը որպես դերասան և բեմանկարիչ աշխատել է Կուռեսաառե քաղաքի թատրոնում։ 1942-1944 թվականներին խաղացել է Տալլինի բանվորական թատրոնում, իսկ 1944-1946 թվականներին՝ Երիտասարդական թատրոնում։ 1946 թվականից մինչև 1957 թվականը «Վանեմույնե» թատրոնում եղել է օպերային երգիչ, իսկ 1957 թվականից մինչև 2001 թվականը՝ դրամատիկական դերասան[3]։

Հելենդ Պեեպը եղել է «Վանեմույնե» թատրոնի լավագույն դերասաններից մեկը։ Նա կատարել է Լենսկու դերերգը «Եվգենի Օնեգին» օպերայում, Վլադիմիրի դերերգը «Իշխան Իգոր» օպերայում, Մոնոստատոսի դերերգը «Կախարդական ֆլեյտա» օպերայում, ինչպես նաև կատարել է Կոշկինի դերը «Լյուբով Յարովա» բեմադրության մեջ[5]։ Նա նկարահանվել է նաև մի շարք ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Սառցահոսանք» («Jääminek», 1962), «Հետ նայիր ճանապարհին» («Jäljed», 1963), «Ծերունին ուզում է տուն գնալ» («Vana mees tahab koju», 1991) և այլն։

Հելենդ Պեեպը խաղացել է նաև «Անորսալի հրաշք» («Tabamata ime»), «Նոր տարվա նախօրեին» («Uusaastaöö») ֆիլմ-ներկայացումներում, «Killevere koguduse õpetaja» հեռուստաբեմադրությունում[3]։

Հելենդ Պեեպը մահացել է 2007 թվականի հոկտեմբերի 20-ին Տարտուում 97 տարեկան հասակում։ Թաղված է Տարտուի Ռաադի գերեզմանատանը[6]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելենդ Պեեպի որդին՝ Աո Պեեպը, դրամատիկական դերասան է[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Eesti biograafiline andmebaas ISIK (эст.)
  2. http://www.postimees.ee/201007/tartu_postimees/uudised/290663.php
  3. 3,0 3,1 3,2 3,3 Viru vägevad: 1900—2000. Ida-Virumaa Omavalitsuste Liit, 2000
  4. «Kes? Mis? Kus?» 2008, lk. 361
  5. Каарел Ирд Театр — моя работа. «Искусство», 1984
  6. «HELEND PEEP 29. VII 1910 – 20. X 2007» (էստոներեն). sirp.ee. 2007 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
  7. «Скончался драматический актер Ао Пеэп». rus.err.ee. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.