Հելենա Մոզեևսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելենա Մոզեևսկա

Հելենա Մոզեևսկա (լեհ.՝ Helena Modrzejewska), (հոկտեմբերի 12, 1840ապրիլի 8, 1909), լեհ դերասանուհի։

1865 - 1869 թվականին հանդես է եկել Կրակովի, 1869 - 1876 թվականներին՝ Վարշավայի «Վելկի» և «Ռոզմաիտոստի» թատրոններում։ Հյուրախաղերով եղել է Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ Մոզեևսկայի՝ բնականին մոտ խաղը լի էր ռոմանտիկական խանդավառությամբ։ Խաղացել է ողբերգական դերեր, լավագույններից են՝ Մարի Ստյուարա (Սլովացկու «Մարի Ստյուարտ»), Ամալյա (Շիլլերի «Ավազակներ»), Ֆեդրա (Ռասինի «Ֆեդրա»), Աննա, լեդի Մակբեթ (Շեքսպիրի «Ռիչարդ III», «Մակբեթ»)։ Մոզեևսկա եղել է նաև Ս․ Վիսպյանսկու դրամաների լավագույն դերակատարուհիներից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png