Հարրի Փիթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարրի Փիթեր
Ծնվել էմարտի 8, 1880(1880-03-08)[1][2]
ԾննդավայրԿալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էհունվարի 1, 1958(1958-01-01) (77 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԵրկերՀրաշք կին
Մասնագիտությունկոմիքսների հեղինակ, կոմիքսների արտիստ, նկարազարդող և գծանկարիչ
Պարգևներ և
մրցանակներ

Հարրի Ջորջ Փիթեր (անգլ.՝ Harry George Peter, մարտի 8, 1880(1880-03-08)[1][2], Կալիֆոռնիա, ԱՄՆ - հունվարի 1, 1958(1958-01-01), Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ)[4], թերթերի ամերիկացի նկարազարդող և ծաղրանկարիչ, հայտնի է «Հրաշք կինը» կոմիքսների վրա և Բադ Ֆիշերի համար «Սան Ֆրանցիսկո քրոնիկլ»-ում իր աշխատանքով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարրի Ջորջ Փիթերը ծնվել է Սան Ռաֆայելում, Կալիֆոռնիա, 1880 թվականին, երեք երեխաներից երրորդն էր[5]։ Ծնողները՝ Լուիս և Լուիզա Փիթերները ծնվել են Ֆրանսիայում, և նրա հայրը դերձակ է աշխատել[5]։ Քսան տարեկանում նա թերթի նկարազարդումներ է նկարել Հ. Ջ. Փիթեր կեղծանունով՝ միաժամանակ արձագանքելով «Հարի» կամ «Փիթ» մականուններին[6]։ Աշխատելով «Սան Ֆրանցիսկո քրոնիկլ»-ում, նա հանդիպել է Ադոնիկա Ֆուլթոնին, Սան Ֆրանցիսկոյի տեղեկագրի նկարչուհուն, ով սովորել էր Մարկ Հոփկինսի արվեստի ինստիտուտում։ 1907 թվականին Նյու Յորք միասին տեղափոխվելուց հետո, Չարլզ Դանա Գիբսոնով ոգեշնչված, նրանց՝ թանաքով նկարազարդումները խմբագրական աշխատանք են ապահովել նրանց այնպիսի ամսագրերում, ինչպիսիք են New York American-ը և Judge-ը։ 1912 թվականին նրանք ամուսնացել են[7]։

Նրա առաջին աշխատանքը կոմիքսների համար եղել է Լլոյդ Ժաքեի կոմիքսների խանութում, Funnies ընկերությունում, որտեղ նա նկարազարդել է այնպիսի կենսագրություններ, ինչպիսին է գեներալ Ջորջ Սի Մարշալի կենսագրությունը True Comics #4-ում (1941թ. սեպտեմբեր)։ Նրա առաջին սուպերհերոսը Մետաղե Մարդն էր Reg'lar Fellers Heroic Comics-ում (հուլիս, 1941)[8]։

Նրա ամենատևական աշխատանքը եղել է այն ժամանակ, երբ 61-ամյա նկարիչը 1941 թվականի հոկտեմբերին կենդանացրել է Ուիլյամ Մուլթոն Մարսթոնի ամազոնուհի սուպերհերոսուհուն՝ Հրաշք կնոջը կոմիքսների էջերում (չնայած որ Փիթերը շարունակում էր չհիշատակվել նրա ստեղծման մեջ)։ Փիթերը նկատելի փոխել է իր՝ Գիբսոնի տեխնիկան մոդեռն ծաղրանկարային ոճի նոր սերիայի համար։ 1942 թվականի ապրիլին նա բացել է իր սեփական ստուդիան Մանհեթենի 42-րդ փողոց,130 հասցեում։ 1944 թվականի մարտին «Հրաշք կինը» կոմիքսների և թերթերի հաջողությունը հանգեցրել է Marston Art Studio-ի բացմանը Մեդիսոն պողոտա 331 հասցեում, 43-րդ փողոցում[9]։ Մարսթոնի գրասենյակից մեկ հարկ բարձր տասնչորսերորդ հարկում գտնվող ստուդիան ղեկավարոլ է գրասենյակի մենեջեր Մարջորի Ուիլքս Հանթլին, ով նույնպես իր ներդրումն է ունեցել նկարազարդման և դրոշմման գործում։ Ջոյ Համելը Մարսթոնի օգնականից անցել էր կոմիքսի համար ամբողջական սցենարներ գրելուն՝ դառնալով "Հրաշք կնոջ" միակ սցենարիստը Ոսկե դարաշրջանում։ Մինչ Փիթերը մատիտով նկարում էր պատմությունները, շապիկները և ժապավենները, և ներկում հիմնական կերպարները, նրան աջակցում էին մի խումբ կոմերցիոն նկարիչ կանայք, ովքեր նկարազարդումում էին ետին պլանը[10]։ Անձնակազմում ընդգրկվել էին նաև Հելեն Շեպենսը որպես գունազարդող, իսկ Ջիմ և Մարգարեթ Գրեթենները՝ որպես դրոշմանկարիչներ[11], որոշ դրոշմեր արվել են հարսի՝ Լուիզա Մարսթոնի կողմից[10]։

Թեպետ Մարսթոնը մահացել էր 1947 թվականին, Փիթերը շարունակել է նկարել «Հրաշք կնոջը» մինչև իր մահը՝ 1958 թվականին[12]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հ․ Փիթեր, ծաղրանկար, Judge Magazine, փետրվարի 6, 1915.

Մարսթոնը և Փիթերը 20-րդ դարի սկզբի սուֆրաժիստների և ֆեմինիստների կողմնակիցներն ու աջակիցներն էին։ Մարսթոնը՝ ծնելիության վերահսկման շարժման ակտիվիստներ Մարգարեթ Սենգերի և Էթել Բիրնի հեռավոր ազգականն էր, հաճախ գրել, դասախոսել և դասավանդել է ի պաշտպանություն կանանց հավասարության, իսկ Փիթերը և նրա կինը՝ Ադոնիկա Ֆուլթոնը, հաճախ ծաղրանկարներ են նկարել աջակցող ամսագրերում[13], ինչպիսիք են Judge[14], որն ունեցել է «ժամանակակից կին» էջը 1912-1917 թվականներին[15]։ Մարսթոնը հայտարարում էր, որ իր կարծիքով, իրենց աշխատանքի նպատակը «նոր տեսակի կնոջ հոգեբանական քարոզչությունն էր, որը, կարծում եմ, պետք է կառավարի աշխարհը»[16]։

1972 թվականին Ms. ամսագիրը կազմել է կոշտ կազմով ժողովածու՝ վերահրատարակելով Մարսթոնի և Փիթերի Ոսկե դարի «Հրաշք կնոջ» պատմությունները։ Գլորիա Սթայնեմն ընտրել է պատմությունները և գրել դրանց մասին. «Հրաշք կինը խորհրդանշում է կանացի մշակույթի արժեքներից շատերը, որոնք այժմ ֆեմինիստները փորձում են ներկայացնել որպես հիմնական ուղղություն՝ ուժ և ինքնավստահություն կանանց համար, քույրություն և փոխադարձ աջակցություն կանանց միջև, խաղաղություն և հարգանք մարդկային կյանքի նկատմամբ, և՛ «տղամարդկային» ագրեսիայի նվազում, և՛ այն համոզմունքի, որ բռնությունը հակամարտությունները լուծելու միակ միջոցն է»[17]։ Հրաշք կինը նաև Ms. Magazine-ի առաջին համարի շապիկին էր (հունվար 1972) «Հրաշք կինը՝ նախագահ» կարգախոսով[18], ուղիղ հղում Մարսթոնի և Փիթերի «Հրաշք կինը՝ նախագահ» շապիկին,«Հրաշք կինը» #7 (1943թ. գարուն)։ Սա կրկնվել և թարմացվել է 2012 թվականին 40-րդ հոբելյանական թողարկման համար[19]։ Այս ազդեցիկ ժամանակահատվածում DC Comics-ը նաև վերադարձրել է Հրաշք կնոջ զգեստը, ուժը և ամազոնուհիների ժառանգությունը՝ կենտրոնանալով նրա 1940-ականների սկզբաղբյուրներին[20]։

1975 թվականի «Հրաշք կնոջ նոր արկածները» հեռուստասերիալն, որի իրադարձությունները տեղի են ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում ուղղակիորեն արտացոլել է Ms. գրքի ներազդեցությունը՝ և ներածական մակագրերը հիմնվել են հավաքածույում վերատպված Հարրի Փիթերի նկարների վրա։

Թրինա Ռոբինսը դարձավ առաջին կինը, ով պաշտոնապես նկարեց Հրաշք կնոջը The Legend of Wonder Woman մինի-սերիալում 1986 թվականին, նրա նկարազարդելու և պատմելու ոճը ուղղակիորեն հարգանքի տուրք էին Հ.Ջ. Փիթերին և Մարսթոնին[21]։

Ադամ Հյուզի Wonder Woman #184 (հատոր 2, 2002 թ.հոկտեմբեր) շապիկին պատկերված է նրա ժամանակակից Հրաշք կինը, որը հանդիպում է Հ. Ջ. Պիթերի 1940-ականների Հրաշք կնոջ հետ։

Հարվարդի պատմաբան, պրոֆեսոր Ժիլ Լեպորի «Հրաշք կնոջ գաղտնի պատմությունը» (Knopf, 2014) գիրքի շապիկին պատկերվել է Հ. Ջ. Փիթերի Հրաշք կնոջ նկարը[22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Lambiek ComiclopediaLambiek, 1999.
  2. 2,0 2,1 BD Gest' (ֆր.)
  3. https://www.comic-con.org/awards/eisner-award-recipients-2010-present
  4. «Obituaries: Cartoonist Harry Peter Dies In N.Y.». էջ 8.
  5. 5,0 5,1 «1880 United States Federal Census [database on-line]». Ancestry.com. Վերցված է 2015 թ․ մարտի 14-ին.
  6. Lepore, Jill (2014). The Secret History of Wonder Woman. New York: Alfred A. Knopf. էջ 192. ISBN 9780385354042.
  7. Lepore, 2014, էջ 192
  8. Lepore, 2014, էջ 190
  9. Lepore, 2014, էջ 246
  10. 10,0 10,1 Daniels, Les (2000). Wonder Woman: The Complete History. San Francisco, California: Chronicle Books. էջ 47. ISBN 0-8118-3121-3.
  11. Stewart, Bbob. "Wroten on the Wind", Potrzebie, Sept. 8, 2011.
  12. Hanley, Tim (2014). Wonder Woman Unbound: The Curious History of the World's Most Famous Heroine. Chicago, Illinois: Chicago Review Press. էջ 13. ISBN 978-1-61374-909-8.
  13. Lepore, 2014, էջեր 193–194
  14. Lepore, 2014, էջ 194
  15. Sheppard, Alice (1994). Cartooning for Suffrage. Albuquerque, New Mexico: University of New Mexico Press.
  16. Lepore, 2014, էջ 191
  17. Steinem, Gloria and Chesler, Phyllis. "Wonder Woman". Bonanza Books. p. ii–iii. 1972. Library of Congress Catalog Number 72-89654.
  18. «Ms Magazine - Issue #1». WonderWomanCollectors.com - The Ultimate Wonder Woman Collectors Guide. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
  19. «Ms. Turns 40-And Wonder Woman's Back On Our Cover! - Ms. Magazine Blog». msmagazine.com. 2012 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  20. Daniels, 2000, էջեր 132–133
  21. «"Q & A with Trina Robbins – first woman to draw Wonder Woman comics (with video)"». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 14-ին.
  22. Lepore, 2014, էջ Front Cover

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]