Հարուստ ջրհոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարուստ ջրհոր
Տեսակտեսարժան վայր և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Բոգատյանովսկի աղբյուր (Հարուստ ջրհոր) (ռուս.՝ Богатяновский источник, Богатый колодезь), պատմության և բնության հուշարձան[1] Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի Բոգատյանովսկի զառիվայր պողոտայում` Սեդովի և Բերեգովայա փողոցների միջև։

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշատախտակ

Համաձայն ավանդության՝ երիտասարդ թագավոր Պյոտր Ալեքսեևիչը գեներալների և կազակական ավագների հետ շրջելիս դիտել է ռուսական նավերի շարժը դեպի Տեմեռնիկի գետաբերանում գտնվող նավակայան։ Նկատելով այն տեղը, որտեղ կրաքարային լանջից բխում են աղբյուրները, թագավորը ջուր է խմել ամենաջրառատ աղբյուրից և բացականչել.

Հարո՜ւստ ջրհոր է։

Այդ վայրը հենց այդպիսի աշխարհագրական անուն է ստացել Ազովը գրավելուց հետո Դոնի ստորին հատվածների հողերի առաջին ռուսական քարտեզները կազմելիս։

1749 թվականին Ելիզավետա Պետրովնա կայսրուհու հրամանով «Հարուստ ջրհոր» կոչվող բնասահմանի դիմաց ստեղծվել է Տեմեռնիկյան մաքսակետը՝ արտասահմանյան առևտուր իրականացնելու համար, որից էլ սկսվել է Դոնի Ռոստովի կենսագրությունը։ Ինքը՝ աղբյուրը, դարձել է ուղենիշ՝ Սուրբ Դիմիտրի Ռոստովցու ամրոցը գետի ափին աշխարհագրորեն կապելու համար։

Հարուստ ջրհորը

Հարուստ ջրհորի ջուրն օգտագործել են զինվորները, սպաները և ամրոցի բնակիչները, ինչպես նաև մոտակա Պոլուդենկա սլոբոդայի բնակիչները։

Ամրոցի կառուցվածքում աղբյուրը գտնվում էր լանջին՝ հրետանային հարթակի մոտ։ Նրանից անցկացվել էին «ձորակ և խողովակ հարուստ աղբյուրից ջուրը հոսեցնելու նպատակով». սա 1768 թվականին Ռոստովի բերդի քարտեզի վրա կետագծով և «Ս» տառով նշված հիդրոտեխնիկական կառուցվածք էր։

Աղբյուրը, որը հետագայում կոչվեց Բոգատյանովսկի աղբյուր, 19-րդ դարում և 20-րդի սկզբներին ջուր էր մատակարարում քաղաքի թաղամասերին։ Նրանից ջուր էր վերցնում քաղաքային առաջին ջրմուղը, որն իր աշխատանքը սկսել էր 1860 թվականին։ 1920-ական թվականների կեսերից աղբյուրի ջուրն օգտագործվում է միայն տեխնիկական նպատակներով։

Իրենց անվանումը նախկին Բոգատյանովսկի պողոտան և ժամանակակից Բոգատյանովսկի զառիվայրը նույնպես ստացել են Հարուստ ջրհորից։

Հարուստ ջրհորի նոր տեսքը

19-րդ դարում «Հարուստ ջրհոր» երբեմնի բնասահմանի աղբյուրներից մեկի վրա կառուցվել է քարե փոքր ռոտոնդայով կապտաժ, որը, բազմիցս փոխելով իր տեսքը, գոյություն է ունեցել մինչև 1990-ականների վերջ։

1988 թվականին աղբյուրը հռչակվել է հիշարժան վայր, որը սերտորեն կապված է Դոնի Ռոստով քաղաքի հիմնադրման հետ։

Դոնի Ռոստովի 250-ամյա հոբելյանի նախօրեին ռոտոնդան և շրջակա տարածքը վերակառուցվել և բարեկարգվել են՝ 19-րդ դարի վերջի արդյունաբերական ճարտարապետության ձևերի օգտագործումով, տեղադրվել է հուշատախտակ (ճարտարապետ՝ Բորիս Պիվտորակ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Волошинова В. Ф., Волошинова Л. Ф. 100 уникальных мест Ростовской области: Иллюстрированный справочник. Ростов-на-Дону: Ростиздат, 2011.-176 с., ил. ISBN 978-5-7509-0631-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]