Հարիս Սեֆերովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարիս Սեֆերովիչ
գերմ.՝ Haris Seferovic
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Հարիս Սեֆերովիչ[1]
Ազգությունը Շվեյցարիա շվեյցարացի
Քաղաքացիությունը Շվեյցարիա Շվեյցարիա
Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 22, 1992 (32 տարեկան)
Ծննդավայր Զուրսե, Շվեյցարիա
Հասակ 1.87[2]
Քաշ 83
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Այնտրախտ Ֆրանկֆուրտ
Համար 9

Հարիս Սեֆերովիչ, (գերմ.՝ Haris Seferovic; փետրվարի 22, 1992, Շվեյցարիա), բոսնիական ծագումով շվեյցարացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս Շվեյցարիայի ֆուտբոլի ազգային հավաքականում և գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» ֆուտբոլային ակումբում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին երիտասարդ շվեյցարացին սկսեց սովորել հայրենի քաղաք Զուրզեի ֆուտբոլի ակադեմիայում։ Ավարտելով ակադեմիան, Հարիսը տեղափոխվել է "Լիուցերն" ֆուտբոլային ակումբ։ Այդ ակումբում նա անցկացրել է երեք տարի, սակայն չի հեղինակել ոչ մի գոլ։ 2007 թվականին Հարիսը դարձավ «Գրասսհոպերս» ֆուտբոլային ակումբի սան։ Հարիս Սեֆերովիչը մեկն է Շվեյցարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի երիտասարդ հարձակվողներից։ 2009 թվականին Հարիսը վերջապես ավարտում է իր ֆուտբոլային ուսուցումը երիտասարդական ակումբներում։

2009 թվականին Հարիսը ստորագրել է իր առաջին պայմանագիրը «Գրասսհոպերս» ֆուտբոլային ակումբի հետ։ Նա սկսեց մարզումներ անցկացնել արդեն պրոֆեսիոնալ շվեյցարական ակումբի հետ։ 2009-2010 մրցաշրջանում անցկացրել է երեք հանդիպում։

2010 թվականի ամռանը Հարիսը պայմանագիր է կնքել Իտալական «Ֆիորենտինա» ֆուտբոլային ակումբի հետ։ Սակայն եկ մրցաշրջանի ընթացքում Հարիս Սեֆերովիչը կարողացավ անցկացնել մեկ հանդիպում ակումբի կազմում։ Պատճառը այն էր, որ Իտալիայի այս ակումբը լինելով մասնագիտացված ֆուտբոլային ակումբ պետք է հանդես գար ավելի վստահելի կազմով։ Ընդհանուր հաշվով Հարիսը Ֆիորենտինայի կազմում անցկացրել է 8 հանդիպում և չի հեղինակել ոչ մի գնդակ։ 2011 թվականին Հարիսը տեղափոխվեց հայրենի Շվեյցարիա` «Կսամակս» ֆուտբոլային ակումբ։ Այս ակումբում Հարիսը անցկացրել է 10, հանդիոպում հեղինակելով երկու գոլ։ 2012 թվականի հունվարին Սեֆերովիչը տեղափոխվեց Իտալիա, որտեղ նա պայմանագիր կնքեց «Լեչի» ֆուտբոլային ակուբի հետ։

Խաղացել է նաև Իտալական "Նովարա" ֆուտբոլային ակումբում և իսպանական "Ռեալ Սոսիեդադում": Ներկայումս հանդես է գալիս գերմանական Այնտրախտ Ֆրանկֆուրտ ֆուտբոլային ակումբում։ Այս ակումբում, Սեֆերովիչը անցկացրել է 32 հանդիպում և հեղինակել 10 գոլ։

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարիայի կազմում (մինչև 17 տարեկանների) Սեֆերովիչը խաղացել 11 խաղ և խփել 9 գոլ։ 2010 թվականին Հաիս Սեֆերովիչը խաղացել է 3 խաղ և խփել 2 գնդակ Շվեյցարիայի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում։

2014 թվականի հունիսի 15-ին Հարիսը մեկ անգամ խաղացել է Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014-ում՝ Շվեյցարիայի կազմում խաղալով ընդդեմ Էկվադորի ֆուտբոլի ազգային հավաքականի։ Այս խաղում, Էկվադորը հաղթեց մեկ գնդակի առավելությամբ որն էլ հեղինակել է ավելացված ժամանակում։ Խաղը ավարտեց 2-1 հաշվով։

N Ամսաթիվ Վայր Բացում Հաշիվ Արդյունք Մրցույթ
1. Հունիսի 8, 2013 Շվեյցարիա Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս
1–0
1–0
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014-ի որակավորման փուլ
2. հունիսի 15, 2014 Բրազիլիա Էկվադոր Էկվադոր
2–1
2–1
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014
3. հոկտեմբերի 14, 2014 Սան Մարինո Սան Մարինո Սան Մարինո
1–0
4–0
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016 (Ընտրական փուլ)
4.
2–0
5. մարտի 27, 2015 Շվեյցարիա Էստոնիա Էստոնիա
3–0
3–0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի չեմպիոն երիտասարդ ֆուտբոլիստ (մինչև 17 տարեկանների առաջնություն)։2009 թ.
  • Լավագույն բոսնիացի երիտասարդ ֆուտբոլիստ։2009 թ.
  • Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ Շվեյցարիայի։2009 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «2014 FIFA World Cup Brazil: List of Players». FIFA. 2014 թ․ հունիսի 11. էջ 30. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 25-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարիս Սեֆերովիչ» հոդվածին։