Հաջիմուրադ Նուրմագոմեդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաջիմուրադ Նուրմագոմեդով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 1, 1987(1987-05-01) (36 տարեկան)
Ծննդավայր՝Մախաչկալա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
173 սանտիմետր

Հաջիմուրադ Նուրմագոմեդով (մայիսի 1, 1987(1987-05-01), Մախաչկալա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ազատ ոճի հայաստանցի ըմբիշ, հանդես է գալիս 84 կիլոգրային քաշային կարգում, Հայաստանի առաջնության հաղթող (2011) և բրոնզե մեդալակիր (2010), 2012 թվականի օլիմպիական խաղերի մասնակից, միջազգային սպորտի վարպետ։ Ազգությամբ ավար է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջիմուրադ Նուրմագոմեդովը ծնվել է 1987 թվականին Մախաչկալայում։ Ըմբշամարտով սկսել է զբաղվել մանկուց։ 2006 թվականից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։ 4 տարի անց՝ 2010 թվականին, Հայաստանի առաջնությունում գրավել է 3-րդ տեղը։ 2011 թվականին իր քաշային կարգում դարձավ Հայաստանի առաջնության հաղթող։ Ներկայացնելով Հայաստանը՝ հաղթող է ճանաչվել միջազգային տարբեր մրցաշարերում և իրավունք ստացել՝ մասնակցելու 2012 թվականին Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերին, որտեղ պարտվեց երկրորդ մրցափուլում և արդյունքում նվաճեց 11-րդ տեղը։ Անձնական մարզիչը եղել է Նասիր Գադջիխանովը, իսկ հավաքականում հանդես գալու ժամանակ՝ Արայիկ Բաղդադյանը։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010-Հայաստանի առաջնությանը բրոնզե մեդալակիր[1]
  • 2011-Հայաստանի առաջնության հաղթող[2]
  • 2012 Դանա Կոլովայի և Նիկոլա Պետրովայի հիշատակին նվիրված մրցաշարի հաղթող(Բուլղարիա)[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Чемпионат Армении по вольной борьбе собрал рекордное число участников». Armsport. 2010 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2012-0730-ին.(չաշխատող հղում)
  2. Вадим Мкртчян (2011 թ․ փետրվարի 3). «Вольная Борьба.Результаты чемпионата Армении». Голос Армении. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
  3. Махач Чанкалаев (2012 թ․ մայիսի 4). «То, что дороже миллиона долларов». Махачкалинские известия. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.