Հանգույց (քերականություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հանգույց (այլ կիրառումներ)

Հանգույց, բաղադրյալ ստորոգյալի՝ վերացական իմաստ ունեցող դիմավոր բայական բաղադրիչ, որի միջոցով ստորոգելիական վերադրի արտահայտած հատկանիշը վերագրվում է ենթակային և դրանով իսկ արտահայտում ստորոգյալի քերականական կարգերը։ Հանգույցի դերով հանդես են գալիս օժանդակ բայը (եմ, ես, է, էի, էիր, էր), երբեմն նաև վերացական այլ բայեր՝ լինել, դառնալ և այլն։ Հանգույցի գործածությունը բաղադրյալ ստորոգյալի կազմում կարող է լինել պարտադիր (հայերենում, անգլերենում, ֆրանսերենում և այլն) և ոչ պարտադիր (ռուսերենում, հունգարերենում և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 217