Հայ-թուրքական կնճիռը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-թուրքական կնճիռը
անգլ.՝ Armenian-Turkish knot
ՀեղինակՌուբեն Տեր-Մինասյան
Տեսակգիրք
Բնօրինակ լեզուհայերեն
Հրատարակման վայրԿահիրե
ՀրատարակիչՀուսաբեր
Հրատարակման տարեթիվ1924
 Armenian–Turkish Knot by Ruben Ter Minasian Վիքիպահեստում

Հայ-թուրքական կնճիռը[1], հայ քաղաքական գործիչ, ՀՀ Խորհրդարանի պատգամավոր, ապա ՀՀ ռազմական նախարար (1920) Ռուբեն Տեր-Մինասյանի գիրքը, որը լույս է տեսել 1924 թվականին Կահիրեում։ Նախաբանի հեղինակն է Վահան Նավասարդյանը։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատությունը չունի առանձնացված գլուխներով կառուցվածք, տեքստը շարադրված է անընդհատ տեսքով, սակայն կարելի է առանձնացնել գրքի հետևյալ իմաստային հատվածները.

  • Գլուխ 1. Հայկական հարցի լուսաբանումը թուրքական մամուլում (էջ 1)
  • Գլուխ 2.
  • Գլուխ 3.
  • Գլուխ 4.
  • Գլուխ 5.
  • Գլուխ 6.
  • Գլուխ 7.
  • Գլուխ 8.
  • Գլուխ 9. Թուրքահայերի բռնած դիրքը (էջ 85)
  • Գլուխ 10. Իմ պատասխանը Սուլեյման Նազիֆին (էջ 98)
  • Գլուխ 11. Հիմնական պատճառները, որոնք քայքայում ու հյուծում են Օսմանյան պետությունը (էջ 110)
  • Գլուխ 12. Համաթուրանականության իրականացման հավանականությունը (էջ 136)
  • Գլուխ 13. Համաթուրանականության իրականացման հավանականությունը քրդերի ցեղասպանության դեպքում (էջ 141)
  • Գլուխ 14. Մի քանի խոսք Ահմեթ Ճևդեթի խրատների մասին (էջ 155)
  • Գլուխ 15. Ամփոփում (էջ 156)

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես վկայում է պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը, Հայ-թուրքական կնճիռը Ռուբեն Տեր-Մինասյանի «առավել աղմուկ հանած գրքերից էր», որի պատճառով հեղինակը մեղադրվել է թուրքամետության մեջ[2]։ Այս գրքի դեմ է ուղղված Գարեգին Նժդեհի Որդիների պայքարը հայրերի դեմ աշխատությունը, որտեղ «հայրերի» դերում Ռուբեն Տեր-Մինասյանն է՝ առանց հստակ անուն տալու, և Շահան Նաթալիի Թուրքերը և մենք գրքույկը, ինչպես նաև մի շարք այլ հեղինակների գործեր[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Հայ-թուրքական կնճիռը
Ռուբեն Տեր-Մինասյանի այլ աշխատություններ՝
Այլ հեղինակների թեմակից աշխատություններ՝

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]