Հայրենական Մեծ պատերազմի հուշարձան (Զովունի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձան
Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձան համալիր Զովունիում
Քարտեզ
Քարտեզ
Տեսակմշակութային արժեք և հուշարձան
ՔանդակագործՀ․ Իսահակյան
ՃարտարապետՀ․ Ասլանյան
Ստեղծում1985
Բացում1985
Երկիր Հայաստան[1]
ԲնակավայրԶովունի
Նյութքար
Ներկա վիճակկանգուն
ՀՀ ՊՄԱՀ6.29/3
 World War II memorial in Zovuni Վիքիպահեստում

«Երկրորդ աշխարհամարտում զոհված զովունեցիների հիշատակին նվիրված հուշարձան», հուշարձան Կոտայքի մարզի Զովունի գյուղում։ Կառուցվել է 1979-1985 թվականներին՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհված զովունեցիների։ Հուշարձանն ընդգրկված է ՀՀ Կառավարության կողմից հաստատված Զովունիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[2]։ Տեղակայված է Զովունի գյուղով անցնող Երևան Եղվարդ ճանապարհի աջակողմյան հատվածում՝ թեք բարձունքի վրա։

Կառուցվածք և պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձան համալիրը բաղկացած է մի քանի կառույցներից․

  • մուտքի կիսակամարը, որի վրա փորագրված է 1941-1945 զոհված զովունցիների հիշատակին, երիզված դափնու տերևների քանդակներով
  • մուտքի երկու կողմերում դրվագազարդ հավերժության խորհրդանիշով երկու քարե սկավառակներ են
  • թանգարանը, որտեղ ներկայացված են ՀՄՊ-ում զոհված զովունեցիների նկարներ, հուշամեդալներ, նամակներ, թերթերից հոդվածներ, այլ փաստաթղթեր

Մուտքից աստիճանավանդակներով բարձրանալիս համալիրի արդեն բարձրադիր հատվածում են գտնվում հիմնական կոթողները՝

  • ուղղաձիգ վեր խոյացող սյունը՝ մոտ 23 մ բարձրությամբ, ներկայացված է որպես հասկ, խորհրդանշում է հայ ազգի վերածնունդը պատերազմից հետո, սյան չորս կողմերից ջուր է բխում
  • երկու խոնարհված սյուները
  • հիշատակի ետնապատը, որի վրա փորագրված է Ռոբերտ Ռոժդեստվենսկու «Ռեքվիեմ (Հավերժ փառք հերոսներին)» բանաստեղծությունից հատված

ՄԱՐԴԻ՛Կ, ՔԱՆԻ ԴԵՌ ՁԵՐ ՍԻՐՏՆ Է ԶԱՐԿՈՒՄ
ՀԻՇԵՑԵ՛Ք ՆՐԱՆՑ,
ԱՅԴ ՆՐԱՆՔ ԷԻՆ ՁԵՐ ԲԱԽՏԸ ՓՐԿՈՒՄ, ԱՅՆ ԷԼ Ի՜ՆՉ ԳՆՈՎ
ՀԻՇԵՑԵ՛Ք ՆՐԱՆՑ,
ԵՐԲ ՈՐ ԹՌԻՉՔԻ ՃԱՄՓԵԼՈՒ ԼԻՆԵՔ ՆԵՏԸ ՁԵՐ ԵՐԳԻ,
ՀԻՇԵՑԵ՛Ք ՆՐԱՆՑ,
ՆՐԱՆՔ ԱՅԼԵՎՍ ԿՅԱՆՔՈՒՄ ՉԵՆ ԵՐԳԻ
ՀԻՇԵՑԵ՛Ք ՆՐԱՆՑ,
ԴՈՒՔ ՆՐԱՆՑ ՄԱՍԻՆ ԱՄԵՆ ԻՆՉ ՊԱՏՄԵՔ ՁԵՐ ՈՐԴԻՆԵՐԻՆ
ՈՐ ՆՐԱՆՑ ՀԻՇԵՆ,
ԵՎ ՈՐԴԻՆԵՐԻՆ ՁԵՐ ՈՐԴԻՆԵՐԻ ԱՄԵՆ ԻՆՉ ՊԱՏՄԵՔ
ՈՐ ՆՈՒՅՆՊԵՍ ՀԻՇԵՆ։

Հուշահամալիրի կառուցման աշխատանքները սկսվել են 1979 թվականից, ավարտվել 1984-85 թվականներին։ Բացումը տեղի է ունեցել 1985 թվականի մայիսի 9-ին՝ ՀՄՊ հաղթանակի 40-ամյակին, նշվել մեծ շուքով։ Հուշարձանի կառուցման համար օգտագործվել է մոտ 1700 հատ կարմիր տուֆ։ Հուշահամալիրը կառուցվել է հիմնականում գյուղի բնակիչների հանգանակությունների և նախկին Զովունի սովխոզի պետական միջոցների հաշվին, ինչպես նաև աշխատանքերի մեծ մասը արվել է տեղի բնակիչների ուժերով[3], մասնավորապես ըստ Զովունի համայնքում պահպանված արխիվային տվյալների գյուղի բնակչությունը հանգանակել է մոտ 24000 ԽՍՀՄ ռուբլի։ Հուշահամալիրի ամբողջ տարածքը կանաչապատ է, դեկորատիվ ծառատեսակներով։

Հուշահամալիրի բարձունքում են նաև ամփոփված Արցախյան ազատամարտում զոհված զովունեցի ազամարտիկների շիրիմները։ Քառօրյա պատերազմի և 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին տեղադրվել են խաչքարեր[4]։ 2021 թվականին Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ զոհված Զովունիի 9 բնակիչների դիմաքանդակներ են տեղադրվել հուշարձան համալիրի մուտքի մոտ[5][6], 2021 թվականին հուշահամալիրում տեղադրվել է խաչքար բուժծառայության պետ, բուժծառայության կապիտան՝ 2020 թ․ զոհված զովունեցի Արամայիս Հայրապետյանի հիշատակին[7]։

2024 թվականին Նաիրի խոշորացված համայնքի բյուջեով նախատեսվում է հուշահամալիրի վերանորոգման աշխատանքներ[8]։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 6․29/3


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ և գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դարչո Աբրահամյան, «Զովունի» գիրք (Երևան 1999, «Հրազդան-1» տպարան)
  • Մանուկ Սիմոնյան, «Զովունի. Անցած գնացած հուշերից» գիրք (Երևան 1999, «Տիգրան Մեծ» տպարան)
  • Զովունիի համայնքապետարանի արխիվային տվյալներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայրենական Մեծ պատերազմի հուշարձան (Զովունի)» հոդվածին։