Հայրապետ Բարսեղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայրապետ Բարսեղյան
Ծնվել էօգոստոսի 25, 1953(1953-08-25) (70 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1976)
Մասնագիտությունվիրաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (2002)

Հայրապետ Ալեքսանդրի Բարսեղյան (օգոստոսի 25, 1953(1953-08-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր (2002): Ընդերադիտական վիրաբուժության հայկական ընկերության փոխնախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրապետ Բարսեղյանը ծնվել է 1953 թվականի օգոստոսի 25-ին, Երևանում։ 1960-1970 թվականներին սովորել է Երևանի № 83 միջնակարգ դպրոցում։ 1976 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական գործ ֆակուլտետը։ 1976-1977 թվականներին սովորել է Երևանի 4-րդ քաղաքային հիվանդանոցի բազայի ինտերնատուրայում՝ ստանալով բժիշկ-վիրաբույժի որակավորում։ 1977-1981 թվականներին ՀԽՍՀ առողջապահության նախարարության ուղեգրով նշանակվել է Հրազդանի կենտրոնական շրջանի հիվանդանոցի բժիշկ-վիրաբույժ։ 1981 թվականից աշխատում է նույն ինստիտուտի վիրաբուժական հիվանդությունների ամբիոնում, 2000 թվականից՝ Երևանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժական հիվանդությունների № 3 ամբիոնի վարիչ, 1987 թվականից միաժամանակ աշխատում է «Մալաթիա» բժշկական կենտրոնում, 1991 թվականից՝ վիրաբուժական բաժանմունքի վարիչ, 1994 թվականից՝ փոխտնօրեն[1]։

Աշխատանքները վերաբերում են լեղուղիների որովայնադիտական (լապարասկոպիկ) վիրաբուժության խնդիրներին։ 250 և ավելի տպագրված գիտական աշխատանքների, դասագրքերի և մեթոդական ձեռնարկների հեղինակ է[2][3]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էնդոսկոպիկ վիրաբուժության եվրոպական ասոցիացիայի խորհրդի անդամ
  • Ռուսաստանի Էնդոսկոպիկ վիրաբուժության ասոցիացիայի անդամ
  • Ռուսաստանի բժշկա-տեխնիկական ակադեմիայի իսկական անդամ (2005)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կլինիկական վիրաբուժության հիմնական ախտանիշերի և համախտանիշերի տեղեկագիր / Справочник основных симптомов и синдромов в клинической хирургии : Ուսումնական ձեռնարկ կլինիկական օրդինատորների, ինտերների և պրակտիկ բժիշկների համար / Ռ. Մ. Կուրղինյան, Վ. Ռ. Բարսեղյան, Մ. Ռ. Կուրղինյան, խմբ.՝ Հ. Ա. Բարսեղյան, Երևան, Լիմուշ, 2018։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 219։
  2. www.ysmu.am https://www.ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. «Հայրապետ Ալեքսանի Բարսեղյան». old.ysmu.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայրապետ Բարսեղյան» հոդվածին։