Հայոց ցեղասպանության խաչ-հուշարձան (Ստեփանակերտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց ցեղասպանության խաչ-հուշարձան (Ստեփանակերտ)
Տեսակհուշարձան
Երկիր Արցախ
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանության խաչ-հուշարձան, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչ-հուշարձան Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի բարձունքներից մեկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը նվիրված է 1915 թվականի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Տեղադրվել է 2015 թվականի մայիսի 6-ին Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում[1]։

Միջոցառմանը մասնակցել են Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար անձինք։ Խաչ-հուշարձանի տեղադրումը նախաձեռնել է «Առաջ Արցախ» երիտասարդական կազմակերպությունն իր անդամների սեփական միջոցներով ու բարերարների աջակցությամբ։

Գիշերային ժամերին խաչ-հուշարձանը լուսավորվում է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչ-հուշարձանի բացման և օծման հանդիսավոր արարողություն». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]