Հայկ Ումիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկ Ումիկյան
Ծնվել էօգոստոսի 6, 1916(1916-08-06)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 15, 1985(1985-06-15)[1] (68 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան և ռեժիսոր

Հայկ Արշակի Ումիկյան (օգոստոսի 6, 1916(1916-08-06)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հունիսի 15, 1985(1985-06-15)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային դերասան և ռեժիսոր։ Վրացական ԽՍՀ (1981 թ.) և Աբխազական ԻԽՍՀ (1983 թ.) արվեստի վաստակավոր գործիչ։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերական կրթությունն ստացել է Մոսկվայի հայկական դրամատիկ ստուդիայում (1933-1936 թթ.1936 թվականից աշխատել է Թիֆլիսի Շահումյանի անվան հայական պետական թատրոնում։ Կատարել է 100-ից ավելի դեր, թարգմանել ու բեմականացրել մի շարք գործեր, բեմադրել 200-ից ավելի պիես։ Բեմադրություններից են՝ Սունդուկյանի «Խաթաբալա», «Քանդած օջախ», «Պեպո», «Հին Թիֆլիսում» (ըստ Սունդուկյանի վոդևիլների), Շիրվանզադեի «Նամուս», Բորյանի «կամրջի վրա», Պապայանի «Աշխարհն, այո, շուռ է եկել», Սեյրանյանի «Բալլադ Շահումյանի մասին», Ցագարելու «Խանում», Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն»։

Մահացել է 1985 թվականի հունիսի 15-ին, Թիֆլիսում[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=12404
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Հայկ Ումիկյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։