Հայկուշ Բատիկյան
Հայկուշ Բատիկյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1952 (71 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1974) |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր (1995) |
Մասնագիտություն | բուսաբան և սնկաբան |
Հայկուշ Գուրգենի Բատիկյան (սեպտեմբերի 1, 1952, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բուսաբան-սնկաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1995)[1]: Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ չափագիտության ազգային ինստիտուտի ուսումնական կենտրոնի տնօրեն, Որակի կառավարման համակարգերի, շրջակա միջավայրի կառավարման և սննդի անվտանգության աուդիտոր[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայկուշ Բատիկյանը ծնվել է 1952 թվականի սեպտեմբերի 1-ին, Երևանում։ 1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1981-1995 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանի բուսաբանության ամբիոնին կից փորձարարական սնկաբանության լաբորատորիայում, 1996 թվականից՝ ՀՀ ստանդարտացման, չափագիտության և սերտեֆիկացման վարչության ուսումնական կենտրոնում[3]։
Առաջարկել է բորբոսասնկերի և միկոտոքսինների հայտնաբերման, նորմավորման և ապաակտիվացման եղանակներ։
Հեղինակ է «Որակ ու անվտանգություն. պարենային հումք և սննդամթերք» ուսումնական ձեռնարկի (2001)։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արդյունաբերական վերամշակաման պրոցեսում պտղա-բանջարեղենային պահածոյացման արտադրանքն աղտոտող-միկրոմիցետների տաքսոնոմիական կազմը և կենսաբանական առանձնահատկությունները, 2018։
- «Որակ ու անվտանգություն. պարենային հումք և սննդամթերք» ուսումնական ձեռնարկ, (2001)։
- Таксономический состав и биологические особенности микромицетов-контаминантов плодоовощной консервной продукции в процессе ее промышленного производства : автореферат дис. ... доктора биологических наук, Ереван, 1995.- 43 с.: Արխիվացված 2020-04-06 Wayback Machine
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Батикян, Айкуш Гургеновна (1995) Таксономический состав и биологические особенности микромицетов-контаминантов плодоовощной консервной продукции в процессе ее промышленного производства. Doctor of Sciences thesis, НАН РА Институт ботаники». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Батикян Айкуш Гургеновна | sibac.info». sibac.info (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։