Հայաստան (թերթ, Փարիզ)
Հայաստան ֆր.՝ Haïastan | |
---|---|
Տեսակ | թերթ և առցանց լրագիր |
Լեզու | հայերեն և ֆրանսերեն |
Հիմնադրվել է | հունվար 1939 |
Անվանված է | Հայաստան |
Հրատարակիչ | Նոր սերունդ |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակման վայր | Փարիզ |
ISSN | 0982-2003 |
OCLC | 474273427 |
Կայք | haiastan.fr |
«Հայաստան» (ֆր.՝ Haïastan), թերթ Ֆրանսիայի հայկական համայնքում, ստեղծվել է 1939 թվականի հունարին՝ Հովիկ Եղյազարյանի և Արմիկ Ջամալյանի կողմից, հրատարակիչ՝ «Նոր սերունդ»[1]։
Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Հայաստանը» ստեղծվել է 1939 թվականի հունվարին Հայ Հեղափոխական Դաշնակցության[2] ֆրանսիացի ղեկավարներ՝ Հովիկ Եղիազարյանի և Արմիկ Ջամալյանի նախաձեռնությամբ՝ երիտասարդներին[3] դիմելու նպատակով, ինչի մասին վկայում է թերթի առաջին խմբագրականը՝ «Մեր նպատակը, նոր սերունդն է»[4] վերնագրով։ Հովանավորներից էր՝ Շավարշ Միսաքյան, ով նաև «Հառաջ»[5] օրաթերթի հովանավորն էր։ Թերթն այն ժամանակ ֆրանսալեզու ամսաթերթ էր և ուներ 8 համար մինչև նույն տարվա օգոստոսը, մինչև պատերազմի[6] ավարտը ընդհատվեց հրատարակությունը։ «Հայաստան» թերթի նպատակն է տեղեկացնել ֆրանսահայ երիտասարդներին Հայաստանի քաղաքական, պատմական և մշակութային ասպեկտների մասին և բացատրել «հայական պատճառը»[7]։
Հրատարակությունը վերսկսվեց պատերազմից հետո՝ 1947 թվականի [8] դեկտեմբերին, և ասոցիացիայի ստեղծժումից հետո «Հայստանը» կտակվեց «Նոր Սերունդ» թերթին՝ թերթը դարձնելով կազմակերպության[9] արտահայտման միջոց։ Թերթը հրատարակվել է ասոցիացիայի պատմության ողջ ընթացքում, սակայն ունի հրատարակման տարբեր հաճախականություններ՝ կախված Հայկական[10] հարցի զարգացումներից առաջացած տեղեկատվության և իրազեկման պահանջներից։ «Հայաստանի» խմբագրական գիծը նշանավորվում է սովետականությանը հակադրվելով, Հայաստանի անկախությանը սատարելով և Լեռնային Ղարաբաղի պատերազմի[11] ժամանակ հայկական զինված ուժերին նվիրվածությամբ։ 1970-1980-ական թվականների հայկական ահաբեկչական գործողությունների ժամանակ «Նոր Սերունդը» ձեռնամուխ եղավ Արդարադատության Կոմանդոյի գործողությունները «բացատրելու» արշավին և «Հայաստանի» -ի հանդիպումներում[1]:
Թերթում գրում են սփյուռքահայ որոշ գրողներ, ինչպես օրինակ՝ Զարեհ Րաբունին։
2015 թվականից թերթը գոյություն ունի միայն թվային տարբերակով, թղթային տարբերակը հրատարակվում է տարին մեկ անգամ՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Anahide Ter Minassian, 1995
- ↑ «Haïastan». webaram.com (ֆրանսերեն).
- ↑ «Le Journal Haïastan». norseround.com (ֆրանսերեն).
- ↑ {{{վերնագիր}}}. — P. 1. — P. 1.
- ↑ «Haïastan». webaram.com (ֆրանսերեն).
- ↑ «Haïastan». webaram.com (ֆրանսերեն).
- ↑ «Haïastan». webaram.com (ֆրանսերեն).
- ↑ Cyril le Tallec, 2003, էջ 130-132
- ↑ «Le Journal Haïastan». norseround.com (ֆրանսերեն).
- ↑ «Le Journal Haïastan». norseround.com (ֆրանսերեն).
- ↑ «Le Journal Haïastan». norseround.com (ֆրանսերեն).